Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցում․ բախվել են «Օփել» մակնիշի տաքսին ու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, տաքսու վարորդը գանգուղեղային ծանր վնասվածքով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա երիտասարդ է, երկու կանայք էլ հիվանդանոցում հետազոտվում են։
Ավտովթարի ականատեսներից մեկը՝ Գագիկ Համբարյանը, որը տեսանյութ է տեղադրել իր ՖԲ էջում, մեզ պատմեց, որ «Մերսեդես»-ն այնպես էր այրվում, որ մոտակա թաղի բնակիչները տներից ու դիմացի խանութից դույլերով ջուր էին կրում՝ հրդեհը մարելու համար։
Կարդացեք նաև
Իսկ տաքսու առաջնամասն ամբողջությամբ ջարդվել էր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տեսանյութը՝ Գագիկ Համբարյանի