Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է՝ Փաշինյանը մնա, քան սրանք գան․ Ծառուկյանն ո՞ւր էր կռվի ժամանակ»․ քաղաքացի

Հունվար 27,2021 13:10

«Վազգեն Մանուկյանի երեսը տեսնել չեմ ուզում, ոչ էլ հանդիպել եմ ուզում։ Մենք դրանց երեսը 30 տարի տեսել ենք՝ էլ ի՞նչ տեսնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արարատցի Կարապետ Անդրեյանը, որը երեկ եկել էր Արարատի մշակույթի տան դիմաց, որտեղ տեղի էր ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը համախոհների հետ։

«Հազիվ ենք պրծել դրանցից, մինչեւ կոկորդս կուշտ ենք։ Իրենք երկիրը քանդողներն են, հանդիպեմ՝ ի՞նչ ասեմ, ասեմ՝ եկեք նորից երկիրը քանդե՞ք»,-հարցադրում արեց մեր զրուցակիցը։

Իսկ թե ում երեսն է ուզում տեսնել, պարոն Անդրեյանը դժվարացավ ասել։ «Փաշինյանը հրաժարական տա, սրանք գա՞ն։ Չենք ուզում։ Ավելի լավ է՝ Փաշինյանը մնա, քան սրանք գան»,-շարունակեց Կարապետ Անդրյանը։

Նրա կարծիքով՝ պատերազմի արդյունքներում Փաշինյանը պատասխանատվություն ունի, սակայն դավաճաններ էլ են եղել․ «Եթե բանակին մեջքից չխփեին, դավաճանություն չանեին, այսպես չէր լինի։ Որ ճակատում դասալքություն, դավաճանություն չի եղել, թշնամին առաջխաղացում չի ունեցել։ Ծառուկյանին հարցրեք՝ իր ջոկատներն ինչո՞ւ չգնացին կռիվ։ Կամ սրանց հարցրեք՝ կռվի ժամանակ ո՞ւր էին։ Կռիվը պրծավ՝ դուրս եկան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031