Լրահոս
Օրվա լրահոսը

«5 պետությունով հարձակվել էին այս չփլախ երկրի վրա, ոչ մի բան չունեինք՝ ինքնաթիռ խփեինք, ո՞ւմ մեղադրենք»․ արարատցի

Հունվար 27,2021 12:38

«Մենք մինչեւ ուղն ու ծուծը խաբված ենք։ Ավտոմատները մտցրին խորհրդարան՝ գնդակահարեցին։ Մարտի մեկին տասը հոգու սպանին, ոչ մեկին չպատժեցին։ Հավի ճո՞ւտ էին այդ մարդիկ։ Մենք այս ամենը տեսել ենք եւ հիմա որեւէ մեկին չենք հավատում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց արարատցի Ատոմ Արթենյանը։

Նա երեկ եկել էր Արարատի մշակույթի տան դիմաց անհամաձայնություն հայտնելու, որտեղ տեղի էր ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը համախոհների հետ։

«Այո, պատերազմում պարտվեցինք, բայց պարտվեցինք այն պատճառով, որ ոչինչ չունեինք։ Մեղավորությո՞ւնը․․․5 պետությունով հարձակվել էին այս չփլախ երկրի վրա, ոչ մի բան չունեինք՝ ինքնաթիռ խփեինք, ո՞ւմ մեղադրենք։ Քսան տարում ոչինչ չեն արել, երկու տարում ի՞նչ պետք է արվեր»,-հարցադրում արեց Արթենյանը։

Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժման» քաղաքական օրակարգին, նա տարակուսեց․ «Չգիտեմ՝ Վազգենն ո՞վ է, գիտեմ, որ դրանց խմբից է՝ «վերխուշկից»։ Մենք համաձայն ենք, որ ժամանակավոր կառավարություն լինի, բայց չենք հավատում նրանց։ Վազգեն Մանուկյանն էլ չի ասել՝ ի՞նչ է անելու։ Թող մի հատ ասի, թե ինչ է պատրաստվում անել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031