Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նա չէր գերագույն գլխավոր հրամանատարը, եթե անգամ էդպես է ընկալվել, իրենք պարտավոր էին չկատարել էդ ապօրինի հրամանները». Գագիկ Ղազինյան. «Հրապարակ»

Հունվար 27,2021 11:56

Հարցազրույց ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ

Այսինքն՝ պատերազմական դրությունը եւ ռազմական դրությունը տարբեր են։

– Իհարկե, ռազմական դրության պայմաններում գերագույն գլխավոր հրամանատար վարչապետը չի կարող լինել։ Այնտեղ, հիմնականում, զորքերի կառավարումը դրված է Գլխավոր շտաբի պետի վրա։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, ապա չեմ կարծում, որ պետք է էդքան նսեմացնել այդ պաշտոնը։ Վերջին հաշվով, դա քաղաքական պաշտոն է, բայց կազմակերպական եւ այլ առումներով ներգործության հնարավորություն իրավիճակի վրա, որը վերաբերում է պաշտպանությանն ու զինված ուժերին, կարող էր ունենալ։

Տոնոյանը նշել էր, որ իր ամենամեծ բացթողումը համարում է վարչապետ-ՊՆ-ԳՇ ուղղահայացում տիրող անհստակությունը չհաղթահարելը։ 

– Բացարձակ մեկնաբանման ենթակա չէ էդ հայտարարությունը։ Լավ կլինի՝ ինքը մեկնաբանի, թե եթե այդպես էր, եւ եթե նկատել էր նման վիճակ, որն ուղղակիորեն վտանգ էր պատերազմական իրավիճակում գտնվող զորքի, երկրի անվտանգության համար, որտե՞ղ էին նրա ձեռնարկած միջոցառումները։ Առնվազն  պարտավոր էր հրաժարական տալ եւ հայտարարել այդ իրավիճակի մասին, որպեսզի հասարակությունը չմնար էն արծրունական թմբիրի մեջ։ Առնվազն։ Նույն՝ Գլխավոր շտաբի պետը՝ նույնպես։

Բայց դա էլ ավելի չէ՞ր ծանրացնի իրավիճակը ռազմաճակատում։ 

– Բա եթե մարդը տեսնում է, որ չի կարողանում, եւ ինքը դառնում է հանցակից էդ գործողություններին, չեմ ուզում էս պահին գնահատական տալ, թե ինչ է կատարվել, դա երբեւէ կպարզվի, չնայած հրապարակային աղբյուրներից ունենք որոշակի տեղեկատվություն, թե ինչ է եղել, ոնց է եղել։ Ես էլ անձամբ ունեմ իմ կարծիքը դրանց իրավական բնութագրերի վերաբերյալ։ Բայց եթե տեսնում ես, որ զորքը, որը ղեկավարում ես, ԳՇ պետ կամ պաշտպանության նախարար կամ երկուսը միասին՝ եւ կա քաղաքացիական անձ, որն էդ պահին պարտավոր է իմանալ, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատար չէ եւ խոչընդոտում է, խանգարում է, եւ միասնական աշխատանքը չի ստացվում, որը  տանում է, ես մեղմ եմ ասում, պարտության։ Ի՞նչ պետք է անի․ հաշտվի՞ իրականության հետ, ինչպես որ իրենք արեցին։ Հետո սկսեն արդարանա՞լ․․․ Իհարկե, դա ոչ մեկի կողմից ընկալելի չէ։

Եվ վերջում․ եթե նույնիսկ ընդունենք այն վարկածը, որով ղեկավարվել են իշխանությունները, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն էր, բոլոր դեպքերում, ԳՇ պետը կամ պաշտպանության նախարարը ոչ միայն կարող էին, այլեւ պարտավոր էին չկատարել ապօրինի հրամաններ, որոնք․․․ բերեցին էն վիճակին, որն ունենք։ Այսինքն՝ ոչ թե հրաման են տվել, այլ՝ «գերագույն գլխավոր հրամանատարն է, ես չէի կարող չկատարել»։ Պարտավոր էին չկատարել՝ որպես մասնագետներ տեսնելով դրա հետեւանքները, ինչին որ ականատես եղանք։ Եթե հստակեցնեմ՝ իմ կարծիքով, նա չէր գերագույն գլխավոր հրամանատարը, բայց եթե անգամ էդպես է ընկալվել, իրենք պարտավոր էին չկատարել էդ ապօրինի, հանցավոր հրամանները։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031