Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տնտեսագիտականում 3 հերթով ենք պատրաստվում կազմակերպել դասերը». «Հայկական ժամանակ»

Հունվար 27,2021 11:05

2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը  անհրաժեշտ է կազմակերպել առկա ուսուցմամբ, ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախարարի այս հրամանն ուղարկել է բուհերին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, չնայած նրան, որ տնտեսագիտական համալսարանը մեծ ջանք է գործադրել, որպեսզի պատշաճ մակարդակով եւ որակով անցկացվեն առցանց դասերը, այնուամենայնիվ, որոշակի խնդիրներից խուսափելու համար իրենք վաղուց էին հակված առկա ուսուցման անցնելուն:

Համալսարանում արդեն որոշվել է դասերի ժամանակացույցը, տեղադրվել է հայտարարություն:

«Որոշումը թեեւ կայացրել է նախարարությունը, բայց առկա ուսուցման անցնելու հարցը եւս քննարկել ենք վերջերս կայացած մեր համալսարանի գիտական խորհրդում, որտեղ նաեւ 25 տոկոս ուսանողներ են ներկայացված, եւ գիտական խորհուրդն էլ այն եզրակացությանն է եղել, որ պետք է առկա ուսուցման անցնել: Ուսանողները մեծ գոհունակություն են հայտնել, երեկ հայտարարությունը տեղադրելուց հետո արձագանքները ամբողջովին դրական են եղել։ Ուսանողների քանակի տեսանկյունից բավականին ավելի թեթեւ կիսամյակ է երկրորդ կիսամյակը, այդ առումով մենք երեք հերթով ենք պատրաստվում կազմակերպել դասերը. առաջին հերթով կլինի առկա բակալավրիատը, երկրորդ հերթով՝ մագիստրատուրաների մի մասը եւ հեռակա բակալավրիատը, իսկ երրորդ հերթով՝ երեկոյան մագիստրատուրայի կուրսերը. վերջիններս դասերի կհաճախեն ժամը 18:20-ից»,- ասաց Դիանա Գալոյանը:

«Դասերը մենք 10 րոպեով կրճատել ենք, դարձրել ենք 70 րոպե, որպեսզի հերթերի միջակայքում հնարավորություն ունենանք նաեւ լսարանները ախտահանել, ինչպես նաեւ հակահամաճարակային բոլոր գործողությունները իրականացնել՝ ջերմաչափում, ախտահանում, դիմակի, ձեռնոցի տրամադրում եւ այլն: Թեպետ հակահամաճարակային անհրաժեշտ պարագաները համապատասխան քանակությամբ մենք սեպտեմբերին էլ էինք արդեն ձեռք բերել եւ կարծում էինք, որ հնարավորություն կլիներ պատշաճ կազմակերպել դասերը առկա եղանակով»,- հավելեց ռեկտորը:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031