Լրահոս
Օրվա լրահոսը

Բայդենը ամենից քիչ կաշկանդվածությունն ունի ցեղասպանության ճանաչման հարցում, քան իր որևէ իրավանախորդ. Սուրեն Սարգսյան

Հունվար 27,2021 11:10

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը:

Միանգամից ասեմ: Բայդենը ամենից քիչ կաշկանդվածությունն ունի ցեղասպանության ճանաչման հարցում, քան իր որևէ իրավանախորդ:

1.Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունները լարված են:

2.Թուրքական ագրեսիան և ներգրավվածությունն արցախյան պատերազմում ԱՄՆ համար ակնհայտ է:

3.Պարտվող կողմին պետք է մի բան տալ, Թուրքիային էլ մի քիչ ճնշել:

4.Հայ համայնքին տարիներ առաջ խոստում տրվել և չի իրականացվել Օբամա-Բայդեն զույգի կողմից:

5.Խոստումն առկա է նաև հիմա և համայնքի կողմից կա ճնշում:

6.Կան Կոնգրեսի պալատների բանաձևերը ճանաչման վերաբերյալ, որոնց վրա կարող է հղում անել Բայդենը:

7.Բայդենի կոնգրեսական ողջ թիմը կողմ է քվեարկել ճանաչմանը:

8.Բայդենը հայկական հարցից քաջատեղյակ է:

9.Ամենակարևորը՝ հայ-թուրքական «հաշտեցման» պրոցես չկա:

Ինչ պետք է (չ)անի Հայաստանի իշխանությունը

1.Ակնհայտ է, որ փետրվարից Թուրքիան լոբբիստական և դիվանագիտական արշավ է սկսելու Վաշինգտոնում: Արշավ պետք է սկսենք նաև մենք և օգնենք լոբբիստներին ու համայնքին: Եթե ունակ չենք օգնելու, ապա գոնե չխանգարենք:

2.Որևէ պարագայում չի կարելի տրվել թուրքական ճնշումներին կամ «ուտել թուրքական կուտը» մինչ ապրիլ 24:

3.Եթե սկսվի հայ-թուրքական որևէ գործընթաց, այդ հիմքով Բայդենը կխուսափի ճանաչումից՝ դա կխանգարի իրեն: Իսկ թուրքերին հենց դա է պետք: Դրա համար էլ Անկարայից եկող հայտարարություններ կան:

4.Պետք է զանգի Բայդենին և շնորհակալություն հայտնի ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշման համար:

5.Դեսպանին չփոխի գոնե այս պատասխանատու փուլում:

Հարց կառաջանա: Ինչո՞ւ է պետք կենտրոնանալ Ցեղասպանության ճանաչման վրա՝ այս կատաստրոֆիկ ժամանակահատվածում:

Պատասխանն ակնհայտ է: Ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում և իրավական ու քաղաքական գնահատական է: Դա նաև մեզ համար ցիկլի փակում է Վաշինգտոնում, որից հետո ամբողջ ռեսուրսը կարող ենք կենտրոնացնել Հայաստանի և Արցախի վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031