Հունվարի 27-ի դրությամբ Արցախ է վերադարձել 51,216 մարդ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դ.Օ. Պերեպելկինը:
Հունվարի 24-ին ռուս խաղաղապահների օգնությամբ ապահովվել է 30 հայ ուխտավորների անվտանգ տեղափոխումը Դադիվանք և այնտեղից վերադարձը:
Գնդապետը նաև հայտնել է, որ սակրավորների կողմից ստուգվել է 51 շենք, որից 27-ը՝ սոցիալական նշանակության, 230 կմ ճանապարհ, մաքրվել է 711 հա տարածք, ոչնչացվել է 23,837 պայթյունավտանգ առարկա:
Շարունակվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները Հադրութի, Լաչինի, Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ