Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը դեռեւս չի ծառայում իր նպատակին». Գեղամ Գեւորգյան. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 27,2021 09:30

«Որ Հայաստանի ընդերքը հարուստ է, այդ մասին մեկ անգամ չէ, որ փաստել ենք: Որ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, բայց այդ ընդերքի հարստությունը մեծամասամբ ազգային շահին չի ծառայում, այս մասին էլ ենք խոսել՝ փաստերով: Եվ այս համապատկերում մշտապես արծարծել ենք ընդերքի մասին տեղեկության՝ ընդերքօգտագործող ընկերությունների սեփականության պատկանելության խնդիրը: Իրակա՛ն սեփականության:

Քանի որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արդեն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները, «ՀՀ»-ն հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրվե՞լ են արդյոք իրական սեփականատերերի բացահայտման գործընթացում առկա խնդիրները: «Այո, ուսումնասիրվել են»,- հնչեց հանձնաժողովի նախագահի հակիրճ պատասխանը:

Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացում ի՞նչ խնդիրներ է արձանագրել ՏՄՊՊՀ-ն: «Հանձնաժողովի դիտարկումները ցույց են տվել, որ իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը դեռեւս չի ծառայում իր նպատակին»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Իսկ ո՞րն է դրա հիմնական պատճառը…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031