Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեալ քաղաքականության հրամայականը

Հունվար 27,2021 10:00
Levon- Ter Petrosyan

Վերջերս շատ եմ կարդում մի երեւույթի մասին, որն Արեւմուտքում անվանում են procrastination: Դա մի թերություն է, սովորություն կամ գուցե հիվանդություն՝ կարեւոր գործերը հետաձգելու վաղվա, մյուս օրվա կամ ընդհանրապես անորոշ ժամանակով: Գիտենք, օրինակ, որ ուսանողները սովորություն ունեն քննություններին պատրաստվելու վերջին գիշերվա ընթացքում, երբ «դանակը ոսկորին է հասնում», եւ հետաձգելու ոչ մի տարբերակ այլեւս չկա (այդ դեպքում գիտելիքների մեծ մասը քննության հաջորդ իսկ օրն անհետանում է ուղեղից): Պրոկրաստինացիայի պատճառներն են ծուլությունը, թուլակամությունը, նաեւ որոշակի թեթեւամտությունը՝ համոզմունքը, որ խնդիրը որեւէ ձեւով ինքն իրեն կլուծվի:

Բայց մասնագետները նշում են, որ այդ երեւույթը հանդիպում է նաեւ քաղաքականության մեջ: Այստեղ, բացի վերը թվարկած պատճառներից, առաջին պլան է գալիս հասարակական զարգացման հստակ ռազմավարական ծրագրի բացակայությունը, որից բխում է կարեւոր որոշումներ ընդունելուն անպատրաստ լինելը: Եվ դա Հայաստանի վերջին երեք ղեկավարների ու նրանց թիմերի, ինչպես նաեւ քաղաքական ուժերի մեծ մասի, մեղմ ասած, թերությունն է:

Խոսքը, բնականաբար, նախեւառաջ Արցախի խնդրի լուծման մասին է, որն, իմ կարծիքով, ոչ այնքան տարածքների, պատկանելության կամ կարգավիճակի, այլ առաջին հերթին՝ այնտեղ ապրող մարդկանց անվտանգության խնդիրն է: Վստահ եմ, որ վերջին 20 տարում, առնվազն մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մենք հնարավորություն ունեինք երկարատեւ հեռանկարով լուծել այդ խնդիրը՝ ապահովելով նախկին ԼՂԻՄ-ի ողջ տարածքում մեր հայրենակիցների խաղաղ կյանքը եւ Հայաստանի հետ միջանցքը: Բայց մեր ղեկավարները եւ մեր քաղաքական միտքը (ու ես էլ՝ բոլորի հետ միասին) ի զորու չեղան գնալ այդ լուծումների ճանապարհով:

Երկրորդ եւ երրորդ նախագահները գերադասում էին խնդիրը «խորամանկորեն» ձգձգել, իսկ ներկայիս վարչապետը, չունենալով փորձ եւ գիտելիքներ ու չափից դուրս բարձր կարծիքի լինելով սեփական «ռազմավարական տաղանդի» մասին, անում էր այն, ինչը նրա մոտ լավ է ստացվում՝ զբաղվում էր պոպուլիստական հռետորաբանությամբ, հոխորտում էր եւ աքլորանում: Հեղափոխություն անելու համար դա խիստ անհրաժեշտ է, իսկ պետություն ղեկավարելու պարագայում եւ հատկապես՝ միջազգային հարաբերություններում, նման գործելակերպը պարզապես մանկամտություն է:

Իրական, ռեալ քաղաքականությունը՝ մի կողմից, եւ ծափահարությունների արժանացող բոցաշունչ ճառերն ու կենացները կամ սրտիկներ կորզող ֆեյսբուքյան եթերները տարբեր, երբեմն նաեւ՝ տրամագծորեն տարբեր բաներ են: Առաջինը պահանջում է իրավիճակների վրա ազդող գործոնների սթափ, հույզերից զուրկ հաշվարկ: Այդպիսի հաշվարկներով հանդես է եկել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997 թվականի սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում, նույն թվականի նոյեմբերի 1-ին հրապարակված «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում, 1998 թվականի հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, ինչպես նաեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրարշավի ժամանակ: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել Տեր-Պետրոսյանի անձին, նրա վարած քաղաքականությանը՝ որպես նախագահ, նրա գործունեությանը՝ ընդդիմադիր դաշտում: Բայց ցանկացած չնախապաշարված մարդ, եթե չալարի եւ կարդա նշածս նյութերը, կտեսնի, որ նրա հաշվարկները ճիշտ էին:

Որոշակի հույս ունեմ, որ հիմա էլ Տեր-Պետրոսյանը հանդես կգա նմանատիպ վերլուծությամբ, որը ցույց կտա այսօրվա աղետալի վիճակից դուրս գալու ճանապարհը: Եթե, իհարկե, այդպիսի ճանապարհ կա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պատմական աննախադէպ Յաղթանակէն ետք՝ երբ որ իրեն մտիկ չըրինք, այս նուաստացուցիչ պարտութենէն ե՞տք մտիկ պիտի ընենք…

    Եթէ Փաշինյանը խելք, լրջութիւն եւ խիղճ ունենար, փոխանակ այս աղէտալի պատերազմի բռնկման պատճառը հանդիսանալու, փոխանակ երկու տարի պարապ-պարապ բաներով իր իշխանութիւնը վատնելու, ամենաառաջին հերթին կը ջանար՝ Առաջին Նախագահի միտքերով ու մօտեցումով, Արցախի հիմնախնդիրը լուծել:

    Գոնէ այն ատեն, իմաստ մը կ’ունենար այդ անիծեալ յեղափոխութիւնը:

    • Աշոտ says:

      Ձեր անկեղծ ու խիզախ կոչը հիացմունքի է արժանի:
      Չէի ասպասում,որ այդքան շատ նախապաշարումներով լի ընթերցող կունենաք:
      Խնդրանքս, շարունակեք Ձեր խիզախ երթը…

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Նշված նյութերը հազար անգամ կարդացած ու բոլորովին չնախապաշարված նվաստիս կարծիքով՝ ԼՏՊ-ի հաշվարկները սխալ էին եւ են: Ըստ էության՝ ԼՏՊ-ի եւ ՆՓ-ի միջեւ ոչ մի տարբերություն չկա: Նիկոլչիբեյը փայլուն կատարեց իր կնքահոր առաջադրանքը, դեռ մի բան էլ «դուխով» գերակատարեց պլանը՝ Շուշիի ու Հադրութի մասով: Բայց դե դրանք արդեն մանրունքներ են՝ պլյուս-մինուս ինչ որ մի Մեղրի ու Շուռնուխ. կարեւորն այն է, որ քիրվայականները վերջապես ազատվեցին Արցախյան «գլխացավանքից», Սերգո-ջանն արդեն կարող է հանգիստ առեւտուր անել ռամիլսաֆարովների հետ…

    Միակ տարբերությունն այն է, որ ԼՏՊ-ն իր համոզմունքները չէր թաքցնում, իսկ ահա նիկոլչիբեյը, որպես գերագույն գլխավոր ստախոս, քողարկում էր դրանք ամբոխահաճո խրոխտ հայտարարություններով ու քարոզչական այլ փայլուն մարգարիտներով…

  3. Լավատես says:

    Նախագահն առաջին հեչ էլ ստրատեգ չի:
    Երբ ավարտվում են օրենքները, սկսում են խոսել բռի ուժի հասկացությունները, իսկ օրենքները ավարտվում են, երբ նրանց պաշտպան թիկունքի բռի ուժն է ավարտվում: Մենք ընդամենը պետք է պատրաստվեինք հայրենական կենաց մահու պատերազմին, ժողովրդին զինեինք ու վարժեինք, օրենքներ գրեինք ու հավաքագրեինք սփյուռքն ամբողջությամբ, մեր երկիրը դարձնեինք անառիկ ամրոց, իսկ ժողովուրդը՝ ազգ բանակ: Սա պետք է լինի այսօրվա հրամայականն ու միակ օրակարգը բոլոր քաղաքական ուժերի:
    Իսկ ով ուզում է հարցը լուծել փոխզիջումով՝ այդ քոչվորները միայն մի փողզիջում ունեն՝ ինքաբնաջնջվեք եւ ոչ դուք եւ ոչ էլ մենք խնդիր չենք ունենա, իսկ եթե չեք ուզում ինքնաբնաջնջվել, մենք ձեզ դրանում կօգնենք, ինչպես օգնեցինք Նախիջեւանի եւ արեւմտյան ձեր տարածքները դատարկել, նմանապես կդատարկենք սկզբից Արցախը, հետո մնացյալը՝ Երեւանն իր մնացած արվարձանների հետ միասին: Ինչպես դաշնակիցն է հաճախ ասել՝ Արմենիա բեզ արմյան, սա է լինելու փոխզիջման տրամաբանական արդյունքը: Պատճառը պարզ է, երբ քոչվորն է ղեկավարում տեղաբնիկին տեղաբնիկի տարածքում, տեղաբնիկին բնաջնջում է, իսկ երբ տեղաբնիկն է ղեկավարում քոչվորին տեղաբնիկն իր՝ տեղաբնիկի տարածքում, քոչվորը միշտ դրական եւ փոխշահավետ է իրեն պահում, սա պետք է լինի խնդրի լուծումը, եթե տեղաբնիկը թույլ գտնվեց քոչվորից, դե կստացվի գայլ ու գառի պատմությունը՝ ո՞վ է մեղավոր:
    Ազգովին պատերազմին պատրաստվելով մենք միաժամանակ մարդասիրական միջազգային օրենքների թիկունքի բռի ուժն ենք հզորացնում եւ դրանով ոչ մեկին թույլ չենք տալիս որեւէ միջազգային խնդիր լուծել պատերազմի միջոցով՝ լինի տաք թե սառը կամ փափուկ ուժի օգտագործմամբ:

  4. Սարգիս Զեյթունյան says:

    Ինչ վերաբերում է վերջին երեքին՝ համաձայն եմ: Առաջինի վերաբերյալ անհամաձայնությունս ուզում եմ արտահայտել այլաբանության միջոցով, ինչը Դուք հաճախ անում եք շատ համոզիչ ձևով: Ենթադրենք, Դուք ֆուտբոլային թիմի մարզիչ եք, ու ձեր թիմը երկրորդ խաղակեսի միջնամասում հաղթում է հակառակորդին 2:0 հաշվով: Դուք շատ լավ հասկանում եք, որ փոխարինումներով պիտի ուժեղացնեք պաշտպանությունը, սակայն հենակետայինին ու կիսապաշտպանին փոխարինում եք երկու հարձակվողներով, որոնց ուշքն ու միտքը գոլ խփելն է: Այս փոխարինման պատճառն էլ այն է, որ Ձեր դիրքերը թիմում թուլացել են, ու իրենցից ակնկալիքներ ունեք: Արդյունքում՝ տանուլ եք տալիս խաղը, ու որքան ուզում եք խելոք վերլուծություններ արեք հետխաղյա ասուլիսում. դրանք գործին չեն օգնի:
    Հիմա իմ նույն, անպատասխան հարցը. քանի՞ գրոշ արժեն «իրավիճակների վրա ազդող գործոնների սթափ, հույզերից զուրկ հաշվարկները» և դրանց հիման վրա առաջարկվող ծրագրերը, եթե դու քեզ վաղուց շրջապատել ես դրանց հակառակ գործող ուժերով ու մեծ իշխանություն տվել իրենց:

  5. Ruben says:

    Հանրային Տարածքի կառավարիչը պարտադիր չէ, որ լինի խելացի, հնարամիտ, գրագետ, հարենասեր, խորամանկ, տանկիստ, փաստաբան, օդաչու, ֆիզիկոս, հետախույզ, հեղինակություն, չեկիստ կամ…
    Հանրապետական տարածքի կառավարիչը կարող է լինել «тупой как ռուսական валенок» (ռուսական բութ զգացմունքային կոշիկ), խոզի պես եղոտ, նապաստակի նման վախկոտ, քարվանսարայի էշի պոչի տակ թաքցված թրիքի բլոճից (навозный жук) գարշահոտ, գեղի «շլանգ», «տուֆտա» գեղցի, քաղաքի «ֆայլա»…
    Արդեն երեսուն տարի է Հանրային Տարածքի (հանրա«պետության») կառավարիչները («ղեկավարները») արտացոլում են բնակչության էությունը, բարոյական մակարդակը, հոգեկան վիճակը, մտավոր զարգացումը…
    Հայի վերջին խելքը մնաց թուրքին:
    Հանրապետական տարածքում (բացառությամբ հայերի) մնացին գեղից փախած քյոխվա՝ «տուֆտա Լյովիկի», «շլանգ Ռոբիկի», «բառիգ Սերոժի» ու 603 (վեց հարյուր երեք) Նիկուլի գեղից փախած վկաները:

  6. Armen says:

    Վերջին 30 տարվա ընթացքում պետականամետ և հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում մեզ պատուհասած այս աղետը կամ չէր լինի կամ կլիներ ոչ այսպիսի հետեվանքով: Լևոն Տեր-Պետրոսյանից հետո եկածները կամ բիզնեսմեն էին (2) կամ պոպուլիստ: Եվ այդպես էլ չունեցանք այն, ինչին արժանի էր մեր բազմաչարչար ժողովուրդը…..

  7. Armen says:

    Հանելով իմ մեկնաբանությունը հաստատեցիք իմ նախկին մենաբանության մեջ ասվածը…..

  8. Գաբրիել Ղորղորեան says:

    Ռեալ քաղաքականութիւնը կիրագործես եթէ ժողովրդավար համակարգ ունենաս։ Իսկ դիւանագէտը փողոցէն, չէս գտնէր։ Երեսուն տարի, մէկը միսէն աւելի խաբեբայ ելաւ։ Վստահ եմ մէկը միւսէն աւելի դիւանագէտ էին երբ մեր ընտրութիւնները կը զեղծէին։ Աւելի մեծ դաւաճանութիւն կայ քան թէ ընտրութիւնները զեղծելը։ Առաջին հերթին դիւանագէտը պէտք է գիտնար որ ժողովուրդի վստահութիւնը պէտք է վայլէր որ որեւէ ռէալ քաղաքականութիւն վարեր։ երեք նախկիններն ալ ամէն զեղծարարութիւնը ըրին որ պաշտօնի գան եւ գալէ վերջ պարզ էր որ ժողովուրդի վստահութիւնը չվայլելով բան չէին կրնար ընել բացի թուրքին ժամանակ տուին որ բանակը զօրացնէ։ Եւ իբր թէ ինչ որ պատերազմը ցգցգելու քաղաքականութիւնով ուրիշի վրայ խնդացէք։ Ձեր համար խորամանկութիւնը միշտ ալ աւելի կարեւոր եղած է քան թէ վստահութիւնը։ Երբ պէտք է հակառակը ըլլար։ Վերջապէս, հազար տարուայ մէջ մէկը կրցանք ընտրել որ վստահութիւն ունինք, եւ ոչ մէկ պատճառով այդ անձը ձեզի չենք տար։

  9. Aha says:

    I wrote it before and I’ll write it again: At this point – with a very unfavourable regional balance of power for Armenia and serious geopolitical developments right around the corner – the Armenian leader should be an individual whose political acumen/sagacity, ability to understand complex historical processes, experience in running a country under crisis conditions, experience in winning a war (as opposed to having the loser complex), and (most importantly in my view) the level of respect he commands within the enemy camp are at a very high level. The only person I see fit for this position is first president LTP.

    • Հ.Շ. says:

      Aha, there is a fundamental factor which renders your – otherwise sensible – opinion not likely to become a reality. The same, for what the Editor is saying, above.

      After what just happened, i.e. pashinyanism, and the ensuing unspeakable losses that we incurred -, there already is and there still will be a huge “nationalist” backlash in Armenia.

      So now, we are going back to 1995-1998. With “levonagans” vs “kotcharianagans”, literally with the same antagonists to whom these categories refer to…

      But this time, the nationalist current is even more exacerbated by additional, profound feelings of hatred towards the enemy, aspirations for revenge, etc.

      It’s a perpetual cycle. With us: losing, at every full circle.

      • Aha says:

        Then it’s time to have the following conversation with either Vladimir Putin or the North-American leadership (US President/Canadian Premier):
        1) You have a serious challenge to populate inhospitable and isolated portions of your countries (Alaska, North-West territories, Yukon, Kamchatka, Sakhaline, Siberia, etc),
        2) For many reasons (our political immaturity topping the list) we’re unable (and have been for the past 150 years) to create a viable independent homeland for ourselves on our historical lands and now we’re facing extinction. We’re therefore looking for a warm (metaphorically) and safe corner where we can keep our language (with some sort of status offered to endangered languages) and a critical mass of Armenians (a few hundred thousand people will suffice),
        3) A very small portion of our people (most will emigrate to the big cities of the world) is ready to start a new life under your rule and as fully integrated citizens of your country. Please take us, we’re hard working and docile citizens (under foreign rule) as communities all over the world testify and your culture of discipline and statehood will do us much good.
        Our interests therefore overlap: your need for population and our need for safety within a mild autonomy. Let’s talk!

        P.S. I’m not suggesting warmer spots because all valuable real state in the world is already heavily populated.

  10. Գաբրիել Ղորղորեան says:

    Ռեալ քաղաքականութիւնը կիրագործես եթէ ժողովրդավար համակարգ ունենաս։ Իսկ դիւանագէտը փողոցէն, չէս գտնէր։ Երեսուն տարի, մէկը միսէն աւելի խաբեբայ ելաւ։ Վստահ եմ մէկը միւսէն աւելի դիւանագէտ էին երբ մեր ընտրութիւնները կը զեղծէին։ Աւելի մեծ դաւաճանութիւն կայ քան թէ ընտրութիւնները զեղծելը։ Առաջին հերթին դիւանագէտը պէտք է գիտնար որ ժողովուրդի վստահութիւնը պէտք է վայլէր որ որեւէ ռէալ քաղաքականութիւն վարեր։ երեք նախկիններն ալ ամէն զեղծարարութիւնը ըրին որ պաշտօնի գան եւ գալէ վերջ պարզ էր որ ժողովուրդի վստահութիւնը չվայլելով բան չէին կրնար ընել բացի թուրքին ժամանակ տուին որ բանակը զօրացնէ։ Եւ իբր թէ ինչ որ պատերազմը ցգցգելու քաղաքականութիւնով ուրիշի վրայ խնդացէք։ Ձեր համար խորամանկութիւնը միշտ ալ աւելի կարեւոր եղած է քան թէ վստահութիւնը։ Երբ պէտք է հակառակը ըլլար։ Վերջապէս, հազար տարուայ մէջ մէկը կրցանք ընտրել որ վստահութիւն ունինք, եւ ոչ մէկ պատճառով այդ անձը ձեզի չենք տար։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031