Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում հայ լինելը սպառնալիք է վերջիններիս ֆիզիկական անվտանգությանն ու նրանց գոյության համար ընդհանրապես». Վլադիմիր Վարդանյան

Հունվար 26,2021 23:35

«Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ելույթը.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպայի Խորհրդի գոյության գլխավոր հենասյունն է։ ՄԻԵԴ-ի գոյության շնորհիվ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ժողովուրդները կարող է հավասարապես օգտվել մարդու իրավունքների միջազգային երաշխիքներից։

Տիկնայք և պարոնայք, ՄԻԵԴ-ը գոյություն ունի  այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատում ենք վերջինիս։ Քսան տարի առաջ անդամակցելով այս կազմակերպությանը՝ մենք հավատում էինք ՄԻԵԴ-ին և եվրոպական արժեքներին։ Այժմ էլ մենք հավատում ենք եվրոպական արժեքներին և ՄԻԵԴ-ին և հավատացած եմ, որ ապագայում մենք շարունակելու ենք հավատալ եվրոպական արժեքներին և ՄԻԵԴ-ին։

Տիկնայք և պարոնայք, հարգելի՛ գործընկերներ, ՄԻԵԴ-ի որոշումների կենսագործումը  ենթադրում է ոչ միայն նրա վերջնական վճիռների կատարումը այլև ՄԻԵԴ-ի կողմից ընդունած մյուս բոլոր որոշումների նկատմամբ հարգանքի տածումը: Զինադադարի կնքումից հետո ժամանակավոր միջոցների կիրառման մասին բազում որոշումներ են ընդունվել ՄԻԵԴ֊ի կողմից, սակայն մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում է տրամադրել ռազմագերիների ֆիզիկական վիճակի մասին նվազագույն տեղեկություն: Կցանկանայի պատասխանատու կերպով հայտարարել, որ այս մարդկանց Ադրբեջանը պահում է ոչ թե նրանց կողմից որևէ հանցանք գործելու, այլ պարզապես նրանց հայ լինելու պատճառով: Կարո՞ղ եք, արդյոք, պատկերացնել, որ 21-րդ դարում Եվրոպայի խորհրդում կարող է լինել անդամ պետություն, որն պետականորեն հովանավորվող ռասայական խտրականության քաղաքականություն է վարում: Ադրբեջանում հայ լինելը սպառնալիք է վերջիններիս ֆիզիկական անվտանգությանն ու նրանց գոյության համար ընդհանրապես:

Հարգելի՛ գործընկերներ, ես հավատում եմ, որ եվրոպական արժեքներն էական են ժողովրդավարության կառուցման հարցում: Հավատում եմ, որ ՄԻԵԴ-ի որոշումների իրականացումը շատ կարևոր է, հավատում եմ, որ պետք է մեկտեղենք ջանքերը ռազմագերիներին ազատելու հարցում։ Նրանք գերեվարվել են ռասայական խտրականության հետևանքով: Եվ ես կարծում եմ, որ մենք չենք կարող համակերպվել Եվրոպայի խորհրդում ռասիստական պետության գոյության հետ, և Եվրոպայի Խորհրդի բոլոր երկրները պետք է հարգեն ՄԻԵԴ-ը և նրա որոշումները։

Շնորհակալություն»։

PACE

Due to the European Court of Human Rights and its very existence, the people of the Council of Europe may enjoy the same system of international human rights guarantees. Ladies and gentlemen, the European Court of Human Rights exists until we believe in it. Twenty years ago when we joined this organisation we believed in the European Court of Human Rights and in European values. Now we believe in European values and in the European Court of Human Rights. I do believe that in the future we will believe in European values and in the European Court of Human Rights. Ladies and gentlemen, honourable colleagues, the implementation of the judgments of the European Court ofHuman Rights is not only the fulfilment of its final verdicts, but it's also the respect of all the other rulings adopted by the European Court of Human Rights. Honourable colleagues, after the ceasefire, the European Court of Human Rights adopted a large number of interim measures demanding Azerbaijani authorities to provide relevant information about Armenian hostages kept by Azerbaijan. Up until today, the European Court of Human Rights got nothing. Up until today, Azerbaijan is reluctant to provide relevant information, minimum information, about the physical conditions of Armenian hostages. I would like to solemnly declare that these people are kept by Azerbaijan not because they have committed any crime but just for being Armenian. Can you imagine that in the 21st century we may have, as a member of the Council of Europe, a State that actually has a policy of state-sponsored racial discrimination against Armenians? Being Armenian is a threat to physical security and the very existence of Armenians in Azerbaijan. Honourable colleagues, I do believe that European values are crucial for the building of democracy in our continents. I do believe that the fulfilment of the decisions of the European Court of Human Rights are quite important. I do believe that we should join forces to release the hostages kept in Azerbaijan, the only basis of which is racial discrimination. I think we cannot tolerate the existence of a racist state within the Council of Europe. All the countries of the Council of Europe should respect the European Court of Human Rights and its rulings. Thank you. ___________________ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպայի Խորհրդի գոյության գլխավոր հենասյունն է։ ՄԻԵԴ-ի գոյության շնորհիվ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ժողովուրդները կարող է հավասարապես օգտվել մարդու իրավունքների միջազգային երաշխիքներից։ Տիկնայք և պարոնայք, ՄԻԵԴ-ը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատում ենք վերջինիս։ Քսան տարի առաջ անդամակցելով այս կազմակերպությանը՝ մենք հավատում էինք ՄԻԵԴ-ին և եվրոպական արժեքներին։ Այժմ էլ մենք հավատում ենք եվրոպական արժեքներին և ՄԻԵԴ-ին և հավատացած եմ, որ ապագայում մենք շարունակելու ենք հավատալ եվրոպական արժեքներին և ՄԻԵԴ-ին։ Տիկնայք և պարոնայք, հարգելի՛ գործընկերներ, ՄԻԵԴ-ի որոշումների կենսագործումը ենթադրում է ոչ միայն նրա վերջնական վճիռների կատարումը այլև ՄԻԵԴ-ի կողմից ընդունած մյուս բոլոր որոշումների նկատմամբ հարգանքի տածումը: Զինադադարի կնքումից հետո ժամանակավոր միջոցների կիրառման մասին բազում որոշումներ են ընդունվել ՄԻԵԴ֊ի կողմից, սակայն մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում է տրամադրել ռազմագերիների ֆիզիկական վիճակի մասին նվազագույն տեղեկություն: Կցանկանայի պատասխանատու կերպով հայտարարել, որ այս մարդկանց Ադրբեջանը պահում է ոչ թե նրանց կոցմից որևէ հանցանք գործելու, այլ պարզապես նրանց հայ լինելու պատճառով: Կարո՞ղ եք, արդյոք, պատկերացնել, որ 21-րդ դարում Եվրոպայի խորհրդում կարող է լինել անդամ պետություն, որն պետականորեն հովանավորվող ռասայական խտրականության քաղաքականություն է վարում: Ադրբեջանում հայ լինելը սպառնալիք է վերջիններիս ֆիզիկական անվտանգությանն ու նրանց գոյության համար ընդհանրապես: Հարգելի՛ գործընկերներ, ես հավատում եմ, որ եվրոպական արժեքներն էական են ժողովրդավարության կառուցման հարցում: Հավատում եմ, որ ՄԻԵԴ-ի որոշումների իրականացումը շատ կարևոր է, հավատում եմ, որ պետք է մեկտեղենք ջանքերը ռազմագերիներին ազատելու հարցում։ Նրանք գերեվարվել են ռասայական խտրականության հետևանքով: Եվ ես կարծում եմ, որ մենք չենք կարող համակերպվել Եվրոպայի խորհրդում ռասիստական պետության գոյության հետ, և Եվրոպայի Խորհրդի բոլոր երկրները պետք է հարգեն ՄԻԵԴ-ը և նրա որոշումները։ Շնորհակալություն։

Posted by Vladimir Vardanyan on 2021 թ. հունվարի 26, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031