Բաքվում Ռուսաստանի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ` կապված Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի` հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցի հետ, հաղորդում է ՌԲԿ-ն:
Ադրբեջանական կողմը «վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի Պետդումայի անդամ Միլոնովի հերթական սադրիչ քայլն Ադրբեջանի դեմ»: Ընդգծվել է, որ Միրոնովի դիրքորոշումը չի արտահայտում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը:
Հիշեցնենք, Միլոնովը հայտարարել էր, որ «լուրջ սխալների պատճառով հինավուրց հայկական հողն անցել է վայրենիներին, որոնք կռվում են նույնիսկ դիակների դեմ»։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ