Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի եւ ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ:
Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաեւ Ադրբեջանում հայատյացության դրսեւորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում:
Զրուցակիցները խոսել են նաեւ ԵԽ եւ ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին:
ՀՀ Ազգային ժողով