Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (ԱԻԲԱ) նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովը հայտարարել է, թե տնօրենների խորհրդի որոշմամբ մարզաձեւի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը նախատեսված էր անցկացնել այս տարվա հոկտեմբերին, հետաձգվել է եւ կկայանա 2022 թվականին, կրկին Մոսկվայում:
Պատճառը համավարակի տարածման նոր կտրուկ աճն է: Կրեմլյովի խոսքով, իրենք ուշադիր հետեւում են իրադարձությունների զարգացմանը եւ կազմակերպության համար առաջնահերթությունը բռնցքամարտի համայնքի առողջությունն է եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ