Լրահոս
Օրվա լրահոսը

1 դոլարը պետք է հասնի մինչև 600 դրամի և ավելին․ Արմեն Եղիազարյան «Ա1+»

Հունվար 26,2021 21:01

Տնտեսագետ, 1993-95թթ․ էկոնոմիկայի նախարար Արմեն Եղիազարյանը գտնում է, որ արցախյան պատերազմից հետո ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը կարող է շատ արագ վերականգնվել։ Հատկապես, որ Հայաստանի տարածքում որևէ ենթակառուցվածք չի վնասվել։ «Պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմում պարտվող կողմերը արագ են վերականգնվում՝ Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան»,- համեմատում է նա։

Այնուամենայնիվ Ա․Եղիազարյանն ասում է, որ անցած տարի ՀՀ տնտեսությունը շատ ծանր կորուստ է կրել։ Նախ կորոնավիրուսի համաճարակը, որը տնտեսագետի հաշվարկներով Հայաստանին պատճառել է 1,3-1,4 մլրդ դոլար։ Իսկ պատերազմի պատճառած վնասները գնահատում է 1,5-2 մլրդ դոլար այն հաշվարկով, որ պետությունը կորցրեց այդքան հնարավորություն, որը կարող էին ստեղծել զոհերն ու վիրավորները։

«Սա Հայաստանի համար շատ լուրջ թիվ է, 12 տարի հետ է գցել մեր երկրին և հասցրել 2008թ․ մակարդակին»,- ասում է նա։

 

Ա․Եղիազարյանն ասում է, որ անցած ծանր տարվանից հետո որպեսզի հնարավոր լինի զարգացնել տնտեսությունը, պետք է նախ զարգացնել արտադրությունը։ Իսկ դրա կարևոր պայմաններից մեկը դրամի արժեզրկումն է այնքան, մինչև մեր արտադրությունը մրցունակ լինի։ Տնտեսագետը բավարար չի համարում այն, որ տարեվերջին արդեն դրամն արժեզրկվել է․ գտնում է, որ նախկինի նման 1 դոլարը պետք է հասնի մինչև 600 դրամի և ավելին․ «Տնտեսությունը պիտի ռեակցիա տա, եթե չի տալիս, ուրեմն բավարար չէ։ Այնքան պետք է արժեզրկվի, որ տեղական արտադրությունը մրցունակ դառնա»։

Անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերականգնման հեռանկարին, ասում է, դրան վերաբերող վախերն ու հույսերը չափազանցեցված են։ Ասում է, ճանապարհների բացվելը ՀՀ տնտեսությանը չի տա այն զարգացումը, ինչը երբեմն ակնկալվում է, նաև թուրքական կողմից չի ստանա այն տնտեսական վնասը, ինչի մտահոգությունը կա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031