Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի հինգերորդ տուրը: Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը սպիտակներով արագ հաղթանակ տարավ տղամարդկանց պայքարի մասնակից գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչ, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանի նկատմամբ, իսկ միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը պարտության մատնեց գրոսմայստեր Տիգրան Հարությունյանին:
Այս հաղթանակներից հետո Բաբուջյանը եւ Ղարիբյանը հինգ հնարավորից 4,0-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ