Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախի կառավարության կողմից նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը

Հունվար 26,2021 21:12

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերները և անելիքները, ինչպես նաև ստեղծված իրավիճակում Կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները:

Նախագահի խոսքով՝ առաջիկայում ԱՀ Կառավարության կողմից նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը, որոնք այժմ հստակեցման փուլում են։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ երկրի համար այս բարդ շրջանում պետական իշխանությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը բնակչության առաջնային կարիքներն արագ հոգալու համար՝ դրա հետ մեկտեղ շեշտելով, որ կարճաժամկետ աջակցության ծրագրերի իրականացմանը զուգահեռ լայնածավալ աշխատանքներ են տարվում երկարաժամկետ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության մշակման ուղղությամբ։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031