Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը մատրիցա՞ն է, որ ձեռքը պարզեր ու պատերազմ կանգնեցներ»․ Փաշինյանի կողմնակիցների թեժ զրույցը ԶԼՄ-ների հետ

Հունվար 26,2021 20:03

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ Արարատ այցի ժամանակ այսօր մշակույթի տան դիմաց հավաքվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները եւ հարցադրումներ էին անում, բորբոքվում, թե ինչու են ընդդիմադիրները եկել եւ իրենց խաբում, ի՞նչ են ուզում Նիկոլ Փաշինյանից, երբ իրենք են երկիրը թալանել։ «Հոկտեմբերի 27-ից մինչեւ օրս ես ցավ եմ ապրում կորցրածի համար։ Այդ հողերը մենք կորցրել ենք հոկտեմբերի 27-ից հետո։ Ու այդպես նաեւ ադամանդի գործարաններ, որոնք երեւի հազար հատ ԱԹՍ արժեին»,-ասաց մի երիտասարդ՝ ի պատասխան լրագրողների հիշեցմանը, որ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով կորցրինք Արցախի հողերը։ «Լավ է արել՝ ստորագրել է, չստորագրեր՝ հետ չէինք գալու տուն»,-վրդովված շարունակեց երիտասարդը։

Նա կասկածի տակ դրեց նաեւ ՌԴ նախագահի հայտարարությունն այն մասին, որ պատերազմը հնարավոր էր ավելի վաղ կանգնեցնել եւ հարցադրում արեց՝ «Նիկոլը մատրիցա՞ն է, որ ձեռքը պարզեր ու պատերազմ կանգնեցներ»։

Հիշեցնենք, որ Փաշինյանի եւ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների միջեւ այսօր բախում էր տեղի ունեցել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031