«90-ականներին սկսվեց իմ վեճը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ինքը մի ճանապարհ էր առաջարկում, ես՝ ուրիշ․․․Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին Նիկոլ Փաշինյանի հետ բացարձակապես չեմ համեմատում։ Եւ այդ վեճի մեջ ես իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել»,-Արարատ այցի ժամանակ այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Իմ վերջին խոսքը ես պետք է ասեմ։ Իսկ թե ԱԺ-ում որ խմբակցությունն ինչ կասի, որեւէ մեկը նախապես ասել չի կարող։ Կախված է ճնշումներից եւ նրանից, թե սահմանադրական ճանապարհով ես գալիս իշխանության, թե մեկ այլ ճանապարհով»,-հավելեց Վազգեն Մանուկյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ