ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր՝ առավել շահավետ պայմաններով:
Բանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ կարելի է ձևակերպել հետևյալ պայմաններով.
- վարկի տարեկան անվանական տոկոսադրույք` 1%-13,5%՝ ՀՀ դրամով վարկերի դեպքում, 1%-9%՝ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում (տարեկան փաստացի տոկոսադրույք՝6%-24%): Ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկը ԱՄՆ դոլարով տրամադրվում է անկանխիկ եղանակով:
- վարկի գումարը՝ 30 հազ. ՀՀ դրամից/100 ԱՄՆ դոլարից մինչև – 3 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
- վարկը տրամադրվում է գնահատված ոսկու արժեքի մինչև 150%-ի չափով,
- վարկի մարման ժամկետը 80 օրից մինչև 5 տարի է, վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի շրջանակներում Բանկն իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ վարկով՝ ձևակերպելով այն որպես գրավ անմիջապես գնման պահին:
Ոսկու գրավադրմամբ վարկ ձևակերպելիս հաճախորդներին ընձեռվում են հետևյալ առավելությունները.
Կարդացեք նաև
- վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,
- վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում` մի քանի րոպեների ընթացքում,
- վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ),
- անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի` այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման և ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր` ավելի շահավետ պայմաններով վարկ ձևակերպելու համար:
Ինչպես նաև, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել այլ բանկերից և վարկային կազմակերպություններից լոմբարդային վարկերի գնման ծառայությունից՝ գրավի գնահատված արժեքից 30%-ով ավել գումար ստանալու հնարավորությամբ:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%:
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի կայքում՝ https://www.vtb.am/am/credits/kredit-pod-zalog-zolotykh-izdelii հղումով կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ՎՏԲ-Հայաստան Բանկ