«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն է ուզում կազմակերպել արտահերթ ընտրությունները։ Մենք էլ ասում ենք, որ մենք էլ ենք ուզում, ո՞րն է տարբերությունը։ Մենք ասում ենք, որ հիմա ժամանակը չի, բացի դա՝ Նիկոլով հնարավոր չի դա։ Եթե մարդը երկիր է ծախել, եթե արտասահմանյան լրտեսները հավաքված են կառավարությունում, պատկերացնո՞ւմ եք՝ իրենք ընտրություններ կազմակերպեն»,-Արարատ այցի ժամանակ այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանին հաջողվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել, դրանց մասնակցելը խայտառակություն կլինի․ «Ոչ մի ձեւով չեմ մասնակցի դրանց, այլապես դա կնշանակի մոռանալ դավաճանությունը եւ պատերազմը։ Դա խայտառակություն կլինի ինձ համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ