«Իմ տեղեկություններով՝ գաղտնի բանակցություններով իշխանությունը եկել է այն որոշման, որ ՀՀ բոլոր անկլավները պետք է հանձնվեն Ադրբեջանին»,-Արարատ այցի ժամանակ այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի մտահոգությանը, թե տեղեկություններ կան, որ Տիգրանաշենը հանձնելու են Ադրբեջանին։
«Իմ տեղեկությունները հարյուր տոկոսանոց չեն, որովհետեւ այդ ամենը կատարվում է գաղտնի։ Կարծում եմ՝ ներքին պայմանավորվածություն ունեն, որի մասին հիմա ռիսկ չեն անում ասել կամ անել»,-հավելեց Վազգեն Մանուկյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հետաքրքիր է,մեր Արծվաշենի մասին ոչոք չի բարձրաձայնում՝այն իր տարածքով գերազանցում է ադրբեջանական բոլոր անկլավների միասին վերցրած տարածքներին գումարած Որոտանի,Շուռնուխի հարակից տարածքները:Թե? նա էլ է հանձնված թուրքերին՝լռելայն…