«Ես չեմ ուզում հոգեվերլուծության ենթարկել այդ մարդուն, բայց դավաճանությունը, իր ներքին․․․գիտե՞ք՝ մարդիկ կան, որ իրենց ողջ կյանքում «աբիժնիկ» են»,-Արարատ այցի ժամանակ այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցադրմանը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն, օրինակ, Շուշիի առնչությամբ ադրբեջանամետ հայտարարություններ անում։
«Նա կարող է լինել միլիոնատեր եւ ունենալ մեծ պաշտոն, բայց նա «աբիժնիկ» է։ Նա գտնում է, որ ճակատագիրն իր հետ․․․որ ուրիշները հարստացել են, պաշտոն են ստացել․․․այդ հոգեբանությունը, այդ մարդն այդպիսին է։ Նրան արտաքին ծառայությունները վարպետորեն օգտագործել են՝ մեր երկիրը կործանելու համար»,-համոզմունք հայտնեց Վազգեն Մանուկյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ