«Եթե իմ ասածների փաստերն ու մեկնաբանությունները ճիշտ են, ինչո՞ւ ժողովուրդը ոտքի չի կանգնում․․․կկանգնեցնենք, կփոխենք։ Խաղաղ կանենք՝ չի լինի, զոռով կանենք»,-Արարատ այցի ժամանակ այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Այս ճանապարհը տանում է դեպի անդունդ։ Հիմա սահմանադրական ճանապարհով ենք ուզում դուրս մղել Նիկոլ Փաշինյանին։ Եթե սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել, ու դա ժողովրդի բնական իրավունքն է։ Սա մեր երկրի ապագայի հարցն է»,-համոզմունք հայտնեց Վազգեն Մանուկյանը։
Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանելով, թե ապստամբություն հասկացության տակ ինչ նկատի ունի, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Շենքեր գրավել եւ զոռով իշխանություն փոխել՝ առանց ֆիզիկական բռնության իհարկե»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ