Լրահոս
Օրվա լրահոսը

Անպտղության բուժման արդյունքում ՀՀ-ում լույս աշխարհ է եկել 49 երեխա

Հունվար 26,2021 17:54

Շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը:

Ծրագրի շահառու էին 2 և ավելի տարի անպտղություն ունեցող անզավակ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, սահմանամերձ համայնքների բնակիչները, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, հաշմանդամություն ունեցողները, զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո ծառայության պայմաններում զոհված որդու ծնողները:

Նշենք, որ նախորդ տարի շահառուների ցանկն ընդլայնվել է` սահմանամերձ համայնքների քանակը 38-ից դառնալով 186:

Չնայած տարին ծանր էր` կորոնավիրուսային հիվանդության համավարակով և պատերազմական դրությամբ պայմանավորված, այնուամենայնիվ արդեն կարող ենք խոսել անպտղության բուժման ծրագրի որոշակի արդյունքների մասին:

Այսպիսով` 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ միջոցների կիրառմամբ անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա: Ծրագիրը շարունակական է, և շատ ու շատ ընտանիքներում կրկին նոր կյանք սկիզբ կառնի:

Միաժամանակ, հավաքագրված տվյալների համաձայն (վիճակագրության մեջ ներառված չեն Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց ծննդաբերությունների թիվը)` նախորդ տարի հանրապետությունում գրանցվել է 36289 ծնունդ, ինչը 211-ով ավելի է 2019 թվականին արձանագրված ծնունդների համեմատ:

Հարկ է նշել, որ 2014 թվականից ի վեր առաջին անգամ է գրանցվել ծնունդների թվի աճ` նախորդ տարվա համեմատությամբ:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031