Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պատերազմ չէր, այլ սպանդանոց, դիտավորյալ պարտություն»․ Վազգեն Մանուկյան

Հունվար 26,2021 17:24

«Այս պատերազմում Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք՝ պարտվելու։ Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետեւ 2018թ․-ից սկսվեց բանակի ջարդը։ Կոռուպցիայի անվան տակ սկսեցին տարբեր գեներալների ձերբակալել, աշխատանքից հանել»,-Արարատ այցի ժամանակ այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Կոտրեցին Արցախի ղեկավարությանը, դուրս մղեցին գեներալներին, եւ բանակի ներսում արդեն անվստահություն ընկավ»,-նշեց Վազգեն Մանուկյանը։

Պարտության տանող մյուս քայլը, ըստ Վազգեն Մանուկյանի, ԱԹՍ-ների դեմ պայքարին չպատրաստվելն էր, երբ դեռեւս նախորդ իշխանության օրոք սահմանված գնումների փոխարեն գնվեցին «խաղալիք-ինքնաթիռները»։ «Պատերազմի ժամանակ դրանք այդպես էլ չօգտագործվեցին։ Պատերազմի ժամանակ Ֆրանսիան մեզ առաջարկեց, որ կարող է զենք տրամադրել։ Մենք հրաժարվեցինք։ Նորից առաջարկվեց, հրաժարվեցինք։ Կազմակերպեցին ջոկատներ, ինչից մենք հրաժարվել էինք, ՄՈԲ ռեսուրսին տանում էին անտառներ եւ առանց հրամանատարի՝ թողնում-գնում։ Սա պատերազմ չէր, այլ սպանդանոց, դիտավորյալ պարտված պատերազմ»,-համոզմունք հայտնեց Վազգեն Մանուկյանը։

Ըստ նրա՝ գաղտնի բանակցություններ էին տարվում, որոնց արդյունքում Շուշին ոչ թե ընկավ, այլ հանձնվեց թշնամուն։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031