«Ոչ, չկան»,-Արարատ այցի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ «շարժման առաջնորդների միջեւ խնդիրներ կա՞ն»։
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե «Բարգավաճ Հայաստանը» Վազգեն Մանուկյանին այլեւս չի դիտարկում որպես վարչապետի թեկնածու, Վազգեն Մանուկյանը զարմացավ․ «Ձեզանից եմ առաջին անգամ դա լսում։ Շատ հետաքրքիր է, բայց դա հնարովի է»։
Վազգեն Մանուկյանը նաեւ նշեց, որ շուտով հանրահավաքները նորից են սկսելու․ «Հրաժարական, միեւնույնն է, լինելու է։ Չի կարող Նիկոլ Փաշինյանը մնալ։ Չենք թողնի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ