Լրահոս
Օրվա լրահոսը

Կշարունակեն գեղեցկացնել Գյումրին․ 21 փողոցներ կվերանորոգվեն

Հունվար 26,2021 16:31

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում հայտարարեց , որ Գյումրիի տեսքի վերականգման աշխատանքները 2021 թվականին շարունակվելու են։

Ըստ նրա, 2020 թվականին Շիրակի մարզում 2,8 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել։ Այս տարի, նախարարի տեղեկացմամբ, Գյումրիի ծրագրերը կշարունակվեն, նախատեսում են 21 փողոցների շինարարություն։

«Նախորդ տարի կային կիսատ մնացած աշխատանքներ, որ ընթացիկ տարում շարունակվել են։ Տեմպը՝ որպես այդպիսին, չենք կասեցնելու։ Տուրիզմի ծրագրով նախաձեռնություն կա քաղաքի ևս մի հատվածը՝ Սլաբոդկա կոչվող թաղամասը, նույնպես վերականգնել։ Հիմա փողոցներով չեմ կարող նշել՝ որոնք են, բայց մեծ ծավալի աշխատանք ակնկալվում է։

Ամեն ինչ անելու ենք, որ անենք, որևէ խոչընդոտ չեմ տեսնում՝ թե՛ ֆինանսական առումով, թե՛ տրամադրվածության»,- ասաց նախարարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Humans of Gyumri էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031