«Որոշ քաղաքացիներ բոլոր իշխանությունների ժամանակ էլ շահից ելնելով խուժանություն են անում ընդդիմության դեմ: Դրանք այդ մարդիկ էին, եւ ես նրանց անվանեցի այնպես, ինչպես արդեն գիտեք»,-Արարատի մարզ այցի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով այն փաստին, որ վերջերս իր ճանապարհը փակած գյումրեցիներին «բոմժ» էր անվանել։
«Հետաքրքիր բաներ են տեղի ունենում, իսկ ձեզ հետաքրքրում է այդ մեկ բառը: Այո, ես ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել ասելու համար, որովհետեւ անօթեւան մարդկանց եմ վիրավորել ` համեմատելով նրանց հետ»,-ասածն այսպես բացատրեց Վազգեն Մանուկյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ