Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպա՛, ես ուղիղ հարց եմ տալիս՝ ու՞ր էիր 2020-ի հոկտեմբեր-նոյեմբերին, ինչո՞ւ ձայնդ չէր լսվում. Միքայել Մելքումյան

Հունվար 26,2021 15:43

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի ելույթից ԵԽԽՎ լիագումար նիստում

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր աշխարհը, ըստ էության, գտնվում է լրջագույն ճգնաժամային իրավիճակում: Այդ ճգնաժամը ոչ միայն փոխադարձ հակամարտությունների, մրցակիցներին շարքից հանելու, նոր կորոնավիրուսի ազդեցության հետևանք է, այլև մի կողմից վայրի լիբերալիզմի, համաշխարհային գլոբալիզմի, ապազգայինի, և մյուս կողմից՝ ազգային ինքնության ու ազգային նկարագրի, ազգային արժեքների և ավանդույթների, ազգային պետության պահպանման միջև բիրտ պայքարն է:

Ինձ համար մեկ բան ակնհայտ է. եթե դու չես կարողանում գնահատել ազգային արժեքները, ընտանեկան արժեքները, լսել նախնիներիդ կանչը, ուրեմն դու մերժում ես այն, ինչից դու լույս աշխարհ ես եկել:

… Այժմ էլ ՀՀ-ն անվտանգային առումով լուրջ խնդիրներ ունի: Մեր պարտության պատճառներից մեկն էլ այն է, որ սորոսական գաղափարախոսությունը և դրա գործնական իրականացումը հակասության մեջ մտավ և ջարդեց ազգային արժեհամակարգի ողնաշարը մեր երկրում:

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախում իրական ցեղասպանություն էր: Մենք ունեցանք հազարավոր զոհեր, 10 հազարից ավել վիրավորներ, խեղված ճակատագրեր: Եվ որքան էլ մեր երիտասարդ զինվորների, փորձված աշխարհազորայինների ազգային ոգին բարձր է, սակայն ապազգային և սորոսական գլոբալիստական կառավարման համակարգը կախված էր մեր հերոսների ոտքերից՝ որպես քար: Արդյունքում մենք զիջեցինք 90-ականների մեր հաղթանակը:

Հիմա Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում:

Եվրոպա՛, ես քեզ ուղիղ հարց եմ տալիս՝ ու՞ր էիր դու 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչու՞ ձայնդ չէր լսվում:

Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինը:

Եվրոպան բացակա էր:

Հիմա եթե Ռուսաստանը լիներ Եվրոպայի նման հեռու, մենք չէինք ունենա ընդհանրապես Արցախի փրկված մասը, իսկ ՀՀ-ն կհայտնվեր շատ բարդ իրավիճակում:

Նավալնու երազած Ռուսաստանը ազգային ինքնությունը կորցրած Ռուսաստանն է, որը շատ ու շատ հեռու կլինի իմ հայրենիքից:

Սեփական հոր և մոր դեմ չի՛ կարելի գնալ, Ալեքսեյ Նավալնի:

Եվրոպա՛, ավելի ճիշտ՝ գլոբալիստների ձեր ճգնաժամը մի՛ փաթեթավորեք ՌԴ-ի միջոցով և մի՛ օգտագործեք Նավալնուն՝ որպես էժանագին գործիք:

Դա ապագա չունի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031