Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները։ Ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար Ռուբինյանը

Հունվար 26,2021 14:16

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ հանրային այս տիրույթում քննարկվում էր այն հարցը, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չքննարկեց մեր ռազմագերիների չվերադարձի հարցը՝ նախապատվությունը տալով Նավալնու թեմային։

Որպես ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար հարկ եմ համարում մի քանի դիտարկում անել.

Նախ՝ ԵԽԽՎ-ում կա երկու ընթացակարգ՝ հրատապ հարցերի քննարկում ( սովորաբար հինգշաբթի օրերին քննարկվող) եւ ընթացիկ հարցերի քննարկում( սովորաբար չորեքշաբթի օրերին քննարկվող)։ Պատվիրակությունը խնդրել էր հարցը դարձնել ընթացիկ դեբատի առարկա։ Հրատապ քննարկման համար չէին դիմել։

Երկրորդ՝ նախկինում( 2018թ. ապրիլ) եղել են դեպքեր, երբ վեհաժողովը, որի բյուրոն քվեարկությամբ է որոշում, որ հարցն է հրատապ դեբատի առարկա, համարել է, որ ԵՐԿՈՒ թեմա են հրատապ ու քննարկել են երկու հարց նույն օրը։ (որպես բյուրոյի նախկին անդամ տեսել եմ՝ ինչպես են դա անում)։ Բայց այս հարցով զբաղվելու համար պատվիրակության ղեկավարը, նախ և առաջ պետք է տիրապետի 2 թեմայով քննարկման հնարավորության մասին տեղեկատվությանը եւ իմացությանը։

Երրորդ՝ ցավոք, պատվիրակությունը օբյեկտիվ պատճառներով չէր կարող այնպես անել, որ Նավալնու թեման դառնա պակաս կարեւոր, քան մեր ռազմագերիներինն է։ Սա քննարկման այլ նյութ է։ Հակառուսական տրամադրություններ, եվրոպացիների օրակարգ, լոբբինգ եւ այլն։

Բայց պատվիրակությունը, իսկ գործնականում՝ պատվիրակության ղեկավարը ՊԵՏՔ է կարողանար այնպես անել, որ թեման զուգահեռ կարեւոր լինի։ Օրինակ, Նավալնին դառնար 2-րդ հրատապ թեմա, իսկ մեր հարցը՝ գոնե ընթացիկ կամ մերը դառնար 2-րդ հրատապ թեմա։ Իհարկե, եթե հույս ունեին սա այնտեղ տեղում լուծել, ասեմ, որ դա անհնար էր, քանզի, պահանջում էր երկար, սեւ, ոչ հրապարակային աշխատանք մինչեւ մեկնելը։ Նվազագույնը 1 ամիս առաջ։ Նախագահական կոմիտեում, բյուրոյում կողմնակիցների հետ աշխատանք՝ հաշվի առնելով, որ այս պահին մենք որեւէ ներկայացուցիչ պատվիրակությունից այնտեղ չունենք։ Պատվիրակության ղեկավարը նիկոլի «թարգմանիչ» աշխատելու տեղը պիտի պատվիրակության ղեկավար լիներ։

Չորրորդ՝ եթե անգամ այսքանից հետո չհաջողեին, կարելի էր ակցիաներ անել, ինչպես Էդմոնը։ Ոչ միայն դա, այլեւ շատ այլ, ու շատ ավելի տեսանելի։ Եթե մարդիկ միանային, այդքան խղճուկ չէր լինի։ Պատվիրակության ղեկավարի գործառույթն է այդ ամենը պլանավորելը։

Հ.Գ. Շատ առիթներով եմ ասել՝ վեհաժողովում բոցաշունչ ելույթները թխվածքի վրայի բալն են, բայց դրանք ԶՐՈ են, եթե մինչ այդ աշխատանք չի արվել կամ արվել է ոչ բավարար։ Առայժմ՝ այսքանը։ Ներքին տեղեկատվություն կա, որ չեմ բացում Հայաստանի շահից ելնելով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031