Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված աշակերտները կրթաթոշակ կստանան

Հունվար 26,2021 14:24

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով 2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթած դպրոցականներին նշանակվել է անվանական կրթաթոշակ:

Համաձայն հրամանի` Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված 17 աշակերտները մեկ տարի ժամկետով կստանան կրթաթոշակ. առաջին կարգի դիպլոմակիրները` ամսական 15․000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրները՝ 10․000 դրամ, իսկ երրորդ կարգի դիպլոմակիրները՝ 7․500 դրամ:

Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը»:

2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթած և անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը` ստորև.

Առաջին կարգ

  1. Արզումանյան Լորետա` 12-րդ դասարան, Մաթեմատիկա, «Քվանտ» վարժարան,
    2. Մոսոյան Կարեն` 2-րդ դասարան, Ֆիզիկա, «Քվանտ» վարժարան,
    3. Գյուլամիրյան Դավիթ` 12-րդ դասարան, Ֆիզիկա, «Քվանտ» վարժարան,
    4. Աբելյան Ալեքսանդր` 12-րդ դասարան, Ինֆորմատիկա, «Քվանտ» վարժարան,
    5. Խալաթյան Արայի` 11-րդ դասարան, Ինֆորմատիկա, «Քվանտ» վարժարան,
    6. Բաբասյան Էրիկ` 12-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
    7. Հովհաննիսյան Վահագն` 11-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
    8. Ասատրյան Վահրամ` 11-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
    9. Գյոլեցյան Արտաշես` 12-րդ դասարան, Ֆիզիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
    10. Կոստանյան Էմիլ՝ 12-րդ դասարան, Ինֆորմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,

Երկրորդ կարգ

  1. Կարապետյան Հայկ` 11-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
    12. Կարագուլյան Մհեր` 12-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,

Երրորդ կարգ

  1. Համբարձումյան Ռուբեն` 11-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
    14. Չախոյան Հակոբ ` 12-րդ դասարան, Ֆիզիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
    15. Կարախանյան Ռուբեն` 12-րդ դասարան, Ֆիզիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
    16. Պետրոսյան Համլետ` 10-րդ դասարան, Մաթեմատիկա, «Քվանտ» վարժարան,
    17.Պարզյան Ռազմիկ` 10-րդ դասարան, Մաթեմատիկա, «Քվանտ» վարժարան:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031