Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այսօր, Ստրասբուրգում, Հայաստանը նպաստում է մեր գործունեության զարգացմանը». Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար

Հունվար 26,2021 13:27

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ

Սիրելի բարեկամներ,
Հաճելի առիթ է նշել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակը:

Մեր կազմակերպությանն անդամակցությունը մտադրությունների մասին հզոր հայտարարություն էր, ուղերձ Եվրոպային և աշխարհին, որ այս նորանկախ երկիրը պատրաստակամ է փոփոխություններ կատարել իր օրենքներում և կառավարման մարմիններում. փոփոխություններ, որոնք հնարավորություն կընձեռեն ամրապնդել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը հանրային և մասնավոր կյանքում:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացված 66 և ստորագրված 70-ից ավելի պայմանագրերի թվում է: Այս ամենի շնորհիվ, Հայաստանն ավելի խորն ինտեգրվել է մեր միասնական եվրոպական ընտանիքին և ամենակարևորը, դրա արդյունքում շահել է Հայաստանի բնակչությունը: Ի վերջո, ընդհանուր եվրոպական չափանիշները չեն ստեղծվել բացառապես ի նպաստ կառավարությունների և գերատեսչությունների. դրանք պարտավորեցնում են պետությանը՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անհատ հասանելիություն ունենա օրենքով իրեն վերապահված իրավունքներին:

Այսօր, Ստրասբուրգում, Հայաստանը նպաստում է մեր գործունեության զարգացմանը: Հայաստանի խորհրդարանականները մասնակցում են մեր Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, իսկ հայ դատավորը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ է: Կար ժամանակ, ոչ հեռավոր անցյալում, երբ այս իրողություններն աներևակայելի կարող էին թվալ: Բայց այսօր, մենք հասել ենք այս հանգրվանին: Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի իր հաստատուն ու դրական ներդրումը բերել Եվրոպայի Խորհրդի գործունեությանը, կնպաստի մեր ընդհանուր արժեքների կիրառմանը, կհաղթահարի այն տարբեր մարտահրավերները, որոնք այսօր ծառացել են երկրի, և նաև եվրոպական ողջ աշխարհամասի առջև:
Այս կարևոր հոբելյանի առթիվ, ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031