Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող քաղաքական թիմը տնտեսության մեջ բեկում մտցնելու ո’չ ցանկություն ունի, ո’չ էլ ներուժ. Կառլեն Խաչատրյան

Հունվար 26,2021 12:41

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, համավարակով և պատերազմով պայմանավորված բնակչության սոցիալական խնդիրներն էլ ավելի են սրվել։ Բիզնեսն ու հասարակությունը, բազմաթիվ անորոշություններով պայմանավորված, բացասական սպասումներ են ձևավորել, ինչն էլ ավելի է խորացնում տնտեսական ճգնաժամը։

Իսկ ի՞նչ է անում Կառավարությունը։ ՈՉԻՆՉ։ Բառացիորեն ՈՉԻՆՉ։

Գաղտնիք չէ, որ երկրի ամենակարևոր տնտեսական փաստաթուղթը բյուջեն է։ 2021 թվականի բյուջեն գրեթե ոչնչով չի տարբերվում 2020 թվականի բյուջեից։ Նույն կառուցվածքը, գրեթե նույն թվերը։ Համեմատելով 2021 թվականի պետական բյուջեի ցուցանիշները նախորդ տարվա բյուջեի հետ՝ ծախսային հոդվածներում էական փոփոխություններ չենք տեսնում։

Ամենամեծ տարբերություններն են․ մոտ 27 մլրդ դրամով ավելացվել է պետական պարտքի կառավարման ծախսը՝ պայմանավորված պարտքի բեռի մեծացմամբ, ավելի քան 17 մլրդ դրամով կրճատվել են ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղվող միջոցները, 5,8 մլրդ դրամով նվազել են ներդրումների և արտահանման խթանման ծրագրերի միջոցները (թեև անընդհատ թմբկահարվում է արտահանման խրախուսման և ներդրումների ներգրավման անհրաժեշտության մասին), շուրջ 8,1 մլրդ դրամով նվազել են ջրամատակարարման, ջրահեռացման և էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրերին ուղղվող միջոցները, մոտ 6 մլրդ դրամով էլ նվազել են դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված ծախսերը։

Փոխարենը շուրջ 17 մլրդ դրամով ավելացվել են ոստիկանությանը ուղղվող միջոցները, ավելի քանի 9 մլրդ դրամով ավելացվել է վարչապետի ապարատի ծախսը, 3,8 մլրդ դրամով ավելացել են հարկային և մաքսային մարմիններին ուղղվող գումարները, իսկ կապիտուլացված երկրի պաշտպանությանն ուղղվող ծախսերն ավելացել են ընդամենը 3,4 մլրդ դրամով։ Բնականաբար, պարգևավճարային միջոցները, որպես անձեռնամխելի ֆոնդ, էական փոփոխության չեն ենթարկվել։

Արտացոլո՞ւմ է արդյոք 2021 թվականի պետական բյուջեն այն իրողությունները, որոնք առկա են տնտեսությունում։ Արդյոք սա տնտեսական ճգնաժամը հաղթահարելու բյուջե՞ է։ Այս բյուջեով ի զորու լինելո՞ւ ենք դիմակայել օրեցօր ահագնացող տնտեսական աղետին։ Կարծում եմ պատասխանն ակնհայտ է։ Միանշանակ՝ ՈՉ։ Իշխող քաղաքական թիմն ունի՞ բավարար ներուժ իրավիճակը փոխելու և տնտեսության մեջ բեկում մտցնելու համար։ Ակնհայտ է, որ ո’չ ցանկություն ունի դա անելու, ո’չ էլ ներուժ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031