Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էդ թղթից ենթադրել Թուրքիայի հետ կապված ինչ-որ հորինվածքներ՝ աբսուրդի ժանրից էր». Հովհաննես Հովհաննիսյան. «Հրապարակ»

Հունվար 26,2021 12:10

Երեւանի պետական համալսարանը Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո դեռ ռեկտոր չունի։ Այս հարցը չի հաջողվում լուծել, քանի որ հոգաբարձուների խորհուրդը չի համաձայնում իշխանական թեկնածուներին ընտրել։ Թերևս, նաև այդ պատճառով են «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ անում, որ իրենց ցանկալի ռեկտորին նշանակեն։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ մյուս հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մեզ ասաց՝ սպասում են օրենքի մշակման ավարտին, որից հետո կտան բոլոր հարցերի պատասխանը։

Փաստորեն, քաղաքական որոշում է, որ առկա օրենքով չեք կարողանում լուծել հարցը, փոխում եք, որ լուծվի։

– Կիսաքաղաքական, կարող եմ ասել։ Էդքան էլ քաղաքական չէ, որովհետեւ անցումային շրջանը, այսինքն՝ օրենքը բավականին լուրջ փոփոխությունների է ենթարկվելու բարձրագույն կրթական համակարգում, որը դրանով է պայմանավորված։

ԵՊՀում ուսանածներից մի քանիսն այսօր իշխանություն է, մի մասը պատգամավոր է, մեկը՝ վարչապետ, մյուսը՝ ԱԺ նախագահ, նրանցից ոմանց մեղադրում են տարբեր հանցանքների ու մեղքերի մեջ, մեկին՝ Արցախը հանձնելու եւ դավաճանության, մյուսին՝ գործակալ լինելու մեջ։

– Ասենք, երբ որ որեւէ մեկը նպաստում ա ազգային անվտանգությանը եւ գալիս ասում ա՝ ես ազգային անվտանգությանն օգնում եմ, դա ագենտ ա, հա՞։ Եթե Ձեզ բերեն-ասեն՝ ստորագրեք էս թուղթը, որ Հայաստանի Հանրապետության դեմ ոչինչ չեք անելու, Դուք կհրաժարվե՞ք։

Ձեզ ասե՞լ են նման բան։

– Ինձ չեն ասել, բայց երբ որ դու աշխատում ես որեւէ հաստատությունում, օրինակ՝ ոնց որ Ցեղասպանության թանգարանն ա կամ ստրատեգիական կարեւորություն ունեցող հաստատությունում, հնարավոր է՝ էնտեղի աշխատակիցներին նման հարցով դիմեն։

Իսկ գուցե կասկա՞ծ են ունեցել, որ Արարատ Միրզոյանը թուրքերի հետ կապի մեջ է։

– Դա, անկեղծ, բացարձակ հիմարություն էր, որովհետեւ էդ թղթից ենթադրել Թուրքիայի հետ կապված ինչ-որ հորինվածքներ՝ աբսուրդի ժանրից էր։

 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031