2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների շարքերը համալրելու 9 հայտ է ներկայացվել։
Նոր ստեղծվելիք կուսակցություններն են՝ «Իրական ժողովրդական» «Արդար Հայաստան», «Իմ Հայաստան», «Իրավական պետություն», «Միացյալ քրիստոնյա Հայաստան», «Օրրան», «Բարոյական արժեքներ», «Կայունություն», «Ժողովրդավարական համախմբում»:
Ոչինչ չասող անուններով այս կուսակցություններից մի քանիսի մասին փորձեցինք ինչ-որ տեղեկություններ ճշտել․ «Կայունություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամը սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանն է, ով 2018-ից հետո քննադատում էր ՀՀԿ-ն եւ կոչ էր անում վերակառուցման գնալ։ Նա մինչեւ համագումարը չի ցանկանում խոսել կուսակցության մասին, ասում է, որ համագումարի օրն ամեն հարցի պատասխանը կտան։ Հարցին, թե այս փոքր երկրում այդքան շատ կուսակցություններն անհրաժե՞շտ են, պատասխանեց․ «Դրանից պետք չէ վախենալ։ Մեր երկրում առայսօր գաղափարական հենքի վրա ընտրություններ չեն գնացել։ Երբ կգան, ու գաղափարական հենքի վրա կլինի ընտրությունը, մարդիկ արդեն կգնան ընտրության, եւ քաղաքական դաշտում կձեւավորվի 2-3 ուղղություն, ավելին էլ չկա։ Սովորաբար, երբ քաղաքական դաշտի գիծը քաշում ես, լինում է աջ, ձախ, կենտրոն, ժամանակի ընթացքում դրանք կվերակազմավորվեն, մի մասը կլուծարվի, մի մասը կվերանա, մի մասը կմիավորվի, կլինի քաղաքական հայացքների հենքի վրա։ Առայսօր մարդիկ գնում են խարիզմատիկ լիդերների ետեւից, եւ մենք տեսնում ենք, թե ինչ վիճակ է»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: