Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիք ենք կորցնում, իսկ մենք քննարկում ենք կաթվածահար երկրի ինչ-որ նշանակման թեման. Թևան Պողոսյան

Հունվար 26,2021 11:20

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Համազգային քննարկման թեման է, թե ով է գնալու մի քանի ամսով, շաբաթով, օրով թե ժամով ԱՄՆ դեսպան կամ աշխարհի որևէ այլ երկիր։ Հայրենիք ենք կորցնում, իսկ մենք ընկել քննարկում ենք կաթվածահար երկրի ինչ-որ նշանակման թեման։

Հայրենիք ենք տվել, սահմանների ամրությունն ենք ավիրել, բանակի մեջք ենք ջարդել, տնտեսությունն ենք ծնկի բերել, հասարակության միասնականությունն ենք մինչև վերջ սպանել, համատարած անեծքի ու հայհոյանքի իրականություն ենք ստացել ու նստել քննարկում ենք, թե ով որտեղ է նշանակվում։ Երբ ամբողջը գետնված է, հետևանք հանդիսացող ցանկացած մասը քննարկելն այլևս անիմաստ է։

Եթե խայտառակ պարտության համար այս իշխանությունը քաղաքական պատասխանատվության է կանչվելու, ապա՝ թե ով իր CV-ում էլ քանի հատ պաշտոն ավել կնշի, ինձ հիմա այնքան չի հետաքրքրում։

Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե քաղաքական պատասխանատվությունից հետո ոնց ենք դասավորելու մեր ազգային օրակարգի հարցերը։ Իսկ դրանք շատ են։

Ահա ամենաառաջնայինները.

– երբեք չընդունել Արցախի Հանրապետության ադրբեջանական օկուպացիան,

– երբեք չմոռանալ հայ փախստականների հարցերը Շահումյանից մինչ Կովսական ու Հորադիզ,

– մեր կրթական, սոցիալական, առողջապահական, ֆինանսական, տնտեսական և բարոյա-հոգեբանական ճգնաժամերը,

– մեր անվտանգության և ռազմական մարտահրավերները,

– ժողովրդագրական ճգնաժամը,

– մեր ազգայինը պահպանելը։

Եթե մեր ազգային երազանքն է հայկական ինքնության հարատևությունը մեր ազգային բնօրրանում, մեր հայրենիքում, մեր Հայաստանում, ապա որևէ մեկին չի էլ փրկելու որևէ երկրում ո՛չ իր ազգանվան փոխումը, ո՛չ էլ քաղաքական ապաստանը։ Հուսամ՝ հասկացողը կհասկանա։

Եվ երբեք չի ստացվի խուսափել Աստծո դատաստանից։

Աստված պահապան մեր ազգին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031