«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերաբերում է լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդին:
Գործող օրենքով վիճակախաղերի գովազդը չպետք է գերազանցի լրատվական կայքի ընդհանուր գովազդի 20 տոկոսը:
Կառավարությունն առաջարկում է դրա փոխարեն ներդնել այլ սահմանափակում, ըստ որի՝ «վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչև 07:00 ընկած ժամանակահատվածում»:
Ներկայումս լրատվական և ոչ լրատվական կայքերի եկամտի հիմնական աղբյուրը հենց վիճակախաղերի գովազդն է, քանի որ Հայաստանի տնտեսության ամենազարգացող ճյուղը վիճակախաղերն են:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: