Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ արտոնությունները կիրառելիս կան օրենսդրական բացեր, որոնց պատճառով հայրենիքի պաշտպանության մեջ անգնահատելի ավանդ ունեցողները եւ նրանց հարազատները ստիպված են վճարել պետական տուրքեր. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 26,2021 10:15

Պետությունը օրենքներով եւ իրավանորմատիվային դաշտով պարտավորություններ ունի ստանձնած երկրի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած իր քաղաքացիների համար, ինչն ամրագրված է նաեւ բարոյական արժեհամակարգով: Պատերազմի ավարտից հետո գործադիրը մի քանի օրենսդրական եւ գործադիրի որոշումների մակարդակով փոփոխություններ կատարեց, որոնցով սոցիալական աջակցության եւ արտոնություններ տալու մեխանիզմներ ներդրեց:

Դրանց գործնական կիրառման ընթացքում պարզվեց, որ, այնուամենայնիվ, նույնիսկ արտոնությունները կիրառելիս կան օրենսդրական բացեր, որոնց պատճառով հայրենիքի պաշտպանության մեջ անգնահատելի ավանդ ունեցողները եւ նրանց հարազատները ստիպված են վճարել պետական տուրքեր: Այս խնդիրը լուծելու համար Արդարադատության նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031