Հայաստանն իրականում խորհրդարանական երկիր չէ: Մեր կառավարման համակարգը վարչապետական է: Իրականում տերմինաբանությունը բացարձակ կարեւոր չէ. Հայաստանի 3 նախագահները եւ ներկայիս վարչապետն օժտված էին եւ են Կենտկոմի առաջին քարտուղարի իրավասություններով, չունեն իրենց իշխանությունը հավասարակշռող որեւէ բեւեռ (1995 թվականից սկսած Ազգային ժողովն իր հլու-հնազանդ մեծամասնությամբ զուտ խորհրդանշական բնույթ է կրում), չկան նաեւ առաջին դեմքերին պատասխանատվության ենթարկելու եւ պաշտոնից հեռացնելու լուրջ իրավական մեխանիզմներ: Ուզում ես՝ ամբողջ Հայաստանը հանձնիր թշնամուն, ուզում ես՝ բնակչության կեսը զոհիր, միեւնույն է՝ ոչ մի բան չի խանգարի քեզ շարունակել մնալ աթոռին:
Բայց եկեք մի պահ ենթադրենք, որ Հայաստանն իսկապես խորհրդարանական երկիր է, եւ ընտրողներն այս կամ այն քաղաքական ուժին ձայն են տալիս՝ կողմնորոշվելով նախընտրական շրջանում իրենց հրապարակած ծրագրով: Այդ դեպքում կստացվեր, որ Հայաստանի 884 864 քաղաքացի քվեարկել է 2018 թվականի ընտրություններում ներկայացված «Իմ քայլը» դաշինքի ծրագրին, որում, մասնավորապես, Արցախի հարցում գրված է հետեւյալը. «Արցախի ժողովրդի, միջազգային իրավունքի նպատակներին եւ սկզբունքներին համապատասխան, ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով մեր քայլերն ուղղվելու են՝
1. Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը,
2. Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչմանը եւ բանակցություններին ներգրավվածության ապահովմանը,
Կարդացեք նաև
3. հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը եւ հետաքննման մեխանիզմների ներդրմանը,
4. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը,
5. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի եւ հումանիտար շփումների օժանդակմանը»։
Հիմա ասացեք, խնդրեմ, այդ ծրագրի ո՞ր կետերն են կատարվել: Գուցե «Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացո՞ւմը»:
Քանի որ ոչ մի կետ չի կատարվել, եւ վիճակը բոլոր տեսակետներից օրհասական է, ըստ դասական քաղաքական տրամաբանության, հաջորդ ընտրություններում ընտրողները չպիտի ձայն տան «Իմ քայլին»: Բայց Հայաստանում ոչ մի դասական տրամաբանություն չի գործում: Այդ 884 864 հոգուց «Իմ քայլի» ծրագիրը կարդացել է հազիվ մի քանի տասնյակ մարդ, բայց այդ հազվագյուտ հետաքրքրասերներին անգամ չէին հետաքրքրում ո՛չ «Իմ քայլը» (որի ցուցակի անդամների մեծ մասին նրանք չէին ճանաչում), ոչ էլ նրա ծրագիրը: Նրանք ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին՝ այն բանի համար, որ վերջինս հաջողությամբ իրականացրել էր «Մերժիր Սերժին» ծրագիրը: Եվ այդ հաջողությունն այսօր էլ ուժի մեջ է՝ անկախ նրանից, թե ինչպիսի աղետի է ներկայիս իշխանությունը հասցրել մեր երկիրը:
Այդ իսկ պատճառով ես ամենեւին չեմ բացառում, որ անգամ, եթե Փաշինյանը հրաժարական տա, եւ ձեւավորվի անցումային կառավարություն, նույնիսկ այդ պարագայում արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած քաղաքական ուժը կհավաքի ձայների մեծամասնությունը: Բայց միայն այդ դեպքում մենք գործ կունենանք «մաքուր գիտափորձի» հետ, որն ակնհայտորեն ցույց կտա մեր հասարակության հասունության աստիճանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այսօրուայ կառաւարութիւնով մենք տակաւին անցումային կառավարման մէջ ենք, հաւանաբար դեր 5 տարի ալ նոյն վիճակին մէջ ըլլանք։ մասնաւորապէս դասական ինչ որ նմաններ փնտռելը զուր է։
Սկզբից քաղաքացու հետ պետք է խոսել սկզբունքների լեզվով եւ քաղաքական ուժերն էլ պետք է միավորվեն հենց սկզբունքների շուրջ:
Առաջինը, դրանք ռազմավարական սկզբունքներն են, որի շուրջ բոլոր անխտիր քաղաքական ու հասարակական ուժերը միաձայն են: Բանն այն է, որ ռազմավարական խնդիրների լուծման ամենափոքր տարրական ժամանակահատվածը՝ դա մեկ սերունդն է, իսկ մեկ սերունդի ընթացքում իշխանության կարող են գալ մի քանի քաղաքական ուժեր, որոնք պետք է շարունակեն նախորդի՝ իրենց մարտավարական մրցակցի ռազմավարությունը: Այսպիսով, բոլոր քաղաքական ուժերը՝ այդ թվում նաեւ իշխանական, ներկայացնում են այն սկզբունքները, որոնց համարում են ռազմավարական եւ երդվում են կյանքի գնով ու արարիչ աշխատանքով այդ սկզբունքները պաշտպանել ու իրագործել: Այն սկզբունքները, որոնք կլինեն ընդհանուր բոլոր քաղաքական ուժերի մոտ անխտիր, դրանք էլ կկոչվեն ազգային ռազմավարական, իսկ դրանց իրագործման մարտավարությունը կներկայացնեն ժողովրդին՝ ընտրությունների ժամանակ: Բայց, որպեսզի ռազմավարությունը չվերածվի սիրուն ցանկությունների ցուցակի, այդ սկզբունքների պաշտպանության համար պետական տրիբունալ է ստեղծվում եւ միայն իշխանության բարձրագույն ղեկավարության համար բացառության կարգով՝ այդ սկզբունքների դավաճանության համար թույլատրվում է բարձրագույն աստիճանի պատիժ, որ ամեն շունշանգյալ իշխանական աթոռի մասին չերազի: Սա կամ սրանից ավելի լավ գաղափար Նախագահը կարող է հեշտությամբ իրագործել:
Հանրապետությունում ամրագրված են և գոյություն ունեն բոլոր անհրաժեշտ, պետական գործակալությունները եւ ծառայությունները: Բայց բոլորը ունեն միայն շինծու, իրավաբանական (դե յուրե) կարգավիճակ: Գլխավորը այն է, որ նրանք չեն գործել ու չեն գործում փաստացի (դե ֆակտո):
Պետական կառույցները (ազգային անվտանգություն, գլխավոր շտաբ, պաշտպանության նախարարություն, ոստիկանություն, ներքին զորքեր, կառավարություն, կենտրոնական բանկ, խորհրդարան…) չեն գործում հօգուտ ինքնիշխան պետության:
Դրանք, բոլորը, արժանի են ցմահ աքսորի:
Հայը չի կարող պարտվել լեռներում: Դավաճաններ:
Ճշտի և սխալի, բարոյականության և անբարոյականության սահմանազատում այլևս գոյություն չունի – պետություններինը՝ շահն է, անհատ գործիչներինը՝ փողըըըը: Ինչպես կասեր մեր սիրելի ռազմավարական դաշնակիցը – а жаль….
The political immaturity of the average voter is a widespread phenomenon in almost all countries, for example, in my view the average Canadian voter is only slightly more sophisticated than the average Armenian voter. The difference is in the quality, independence, and activity of the elites and intellectuals. If the latter were healthy, during the next elections the Prime minister would have a very difficult time to find journalists/newspaper editors/actors/writers/businessmen/artists/professors, etc who would support him publicly and quite the contrary, this class of citizens would intensely criticize him and make sure the public doesn’t get fooled once more by his populist/empty promises. Mr. Abrahamyan is doing that selflessly and diligently but I fear that the number of readers of Aravot’s editorial is orders of magnitude smaller than that of the latest meaningless status of the Premier.
Unfortunately, I think the Premier will find plenty of influential people to support him and who will believe every word he says. Therefore and sadly, I’m pretty sure that Nikol Pashinyan – through the active participation of his pathologically anti-Russian fan club, through clever media manipulation, the passivity of intellectuals, the display of backward/medieval worship for the good king/khan by a significant portion of Armenians, and finally the irrational hatred of the public for all 3 previous presidents and all political figures of the past 30 years (the famous ‘nakhkinner’) – will bring back Nikol to the throne … and Armenia will know a long period of peace and prosperity under the watchful eye of his loving (elected) Khan and Armenians, after 2500 years of suffering, will finally know what happiness is 😉