Սյունիքի մարզկենտրոն Կապանի մարդաշատ վայրերում, խոշոր առեւտրի կենտրոնների մոտակայքում փակցված են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ ղեկավարության բջջային հեռախոսահամարները։ Սա, կարելի է ենթադրել, արվել է այն նպատակով, որպեսզի տեղացիները կասկածելի անձ կամ երեւույթ նկատելու դեպքում ահազանգեն պատկան մարմիններին։
Հիշեցնենք, որ Երեւան–Մեղրի միջպետական Մ2 ճանապարհի Գորիս–Որոտան–Շուռնուխ հատվածով երթեւեկողներին նույնպես տրամադրվում են հեռախոսահամարներ։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ