«Այսօր ճանապարհային քարտեզներ են առաջարկում՝ բայց խոսքի վրա դյուրին է ասել՝ այսպես կանենք, այնպես կանենք»,- այսօր «Ձայն հայրենյաց» մտավորականների շարժում- նախաձեռնության հավաքի ժամանակ իր ելույթում ասաց արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը:
Նա մի անեկդոտ պատմեց՝ տեր հոր մոտ կինը գնում է ամուսնուց բողոքելու, քահանան լսում է ու ասում է՝ աղջիկս, իրավունք ունես, երբ ամուսինն է գնում կնոջից բողոքելու, քահանան ասում է՝ տղաս, իրավունք ունես: Եկեղեցու քարտուղարուհին զարմացած դուրս է գալիս, ասում՝ տե՛ր հայր, ե՛ւ ամուսնուն ես ասում՝ իրավունք ունես բողոքելու, ե՛ւ կնոջը, հիմա ո՞վ իրավունք ունի, քահանան պատասխանում է՝ աղջիկս, դու էլ իրավունք ունես: Այս պատմությունը արքեպիսկոպոսը պատմեց՝ կապելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ. «Մի կողմին ասում էր՝ դու տարածքային ամբողջականության իրավունք ունես, մեր կողմին ասում էր՝ դուք ինքնորոշման իրավունք ունեք ու հարց էր առաջանում, հիմա ո՞վ իրավունք ունի»:
Նրա խոսքով՝ բոլորը խոսում են ժողովրդի անունից, բայց ո՞վ է ժողովուրդը, ո՞ր չափն է՝ ոչ ոք չի ասում. «Youtube ես մտնում, մեկը, որ ուղեղի մեջ երեւի 3 ծալք ունի, մայրիկ բառի մեջ կարող է 4 սխալ անել, ասում է՝ «ժողովո՛ւրդ ջան, ի՛նձ լսի, էս է ճիշտը»:
Սրբազանի խոսքով՝ մեր նորօրյա պատմությունը սկսում է 2018-ից հետո ու այս ամենը նեոբոլշեւիզմի ամենավատ դրսեւորումներն են: Երբ ժողովուրդը վատ է ապրում, ասում են՝ գողանում են քեզնից ու հեղափոխություն անում այդ հողի վրա անում. «Եթե քեզնից գողացել են, նրա գլխին տուն, ունեցվածքը վերցրու ու ամենակարեւորը՝ ոչ թե այդ գումարով երկրի տնտեսությունը զարգացրու, այլ մսխիր, մինչեւ մյուսները գլխին կտան: Բաժանվեց ժողովուրդը կարմիրի, սպիտակի, հեղափոխականի ու հակահեղափոխականի: Լենինիզմ, տրոցկիզմ: Այսօր նիկոլիզմ կա ու սերժռոբականություն՝ տրոցկիներ:
Կարդացեք նաև
Ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանն էլ ասաց, որ այս իշխանությունը ձեւավորվել է, որպես կայուն հանցավոր խումբ ու Փաշինյանի գլխավորությամբ, բանդա են դարձել. «Նրանց հետ պետք է վարվենք այնպես, ինչպես հանցագործների հետ են վարվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ