Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը:
Լիագումար նիստի ընթացքում
հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել: Սակայն առաջարկը մերժվեց վեհաժողովի պատվիրակների մեծամասնության կողմից, հետևաբար այն չի ներառվի օրակարգում:
Հիշեցնենք՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին:
Այս հարցով ԵԽԽՎ-ում հրատապ քննարկում կկազմակերպվի չորեքշաբթի օրը: Մի շարք պատվիրակներ վիճարկում են ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հարցը: Վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց այս հարցով հրատապ քննարկման անցկացմանը: Այն տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հունվարի 28-ին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ