Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ի հայկական կառույցները խորապես զարմացած են այս լուրից»․ Արման Աբովյան

Հունվար 25,2021 18:15

«Զերծ մնալով քննարկել տիկին Մակունցի դիվանագիտական հմտությունները, շատ կարեւոր է ասել՝ իշխանության բոլոր գործողություններն այս փուլում ցույց են տալիս նրա ոչ ադեկվատ վերաբերմունքը։ Բացի այդ, դեսպան նշանակելով կամ նշանակելով չի։ ԱՄՆ-ն առանցքային պետություն է, որտեղ ընտրություններ եղան, եկան դեմոկրատները։ Ի՞նչ է ուզում անզոր իշխանությունը սրանով փոխել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հաստատմանն այն մասին, որ քննարկվում է իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու հարցը՝ ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ իշխանությունը ոչ ադեկվատ է գնահատում իրավիճակը․ «ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները, առանց որոնք որեւէ գործընթաց հնարավոր չի իրականացնել, խորը զարմանքով են վերաբերվել նշանակման փաստին։ Այդ խորը զարմանքն ամենալավ գնահատականն է»։ Արման Աբովյանի խոսքով՝ ինքը փորձում է հասկանալ այս սպասվելիք նշանակման իմաստը եւ նպատակը, բայց չի ստացվում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031