Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ֆիլմը, ըստ որի՝ ինքը Գելենջիկում հսկայական պալատ ունի, հաղորդում է BBC-ն:
Պուտինի խոսքով՝ ֆիլմում երևացող ոչ մի օբյեկտ իրեն կամ իր ընտանիքին չի պատկանել ու չի պատկանում: Իսկ ֆիլմը նա անվանել է բանաքաղություն և մոնտաժի արդյունք:
«Այնտեղ ցուցադրված ոչ մի բան, որը ներկայացված է որպես իմ սեփականություն, ո՛չ ինձ, ո՛չ իմ մերձավոր հարազատներին չի պատկանում ու երբեք չի պատկանել»,- ասել է նա:
Ուսանողների հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ ֆիլմը չի դիտել, բայց ընտրողաբար որոշ հատվածներ աչքի է անցկացրել:
Կարդացեք նաև
«Ձանձրալի է, աղջիկներ»,- ֆիլմի մասին իր եզրակացությունն է արել Պուտինը:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Պուտինի պալատը» ֆիլմն անվանել էր «անհեթեթություն և բանաքաղություն»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ