Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստը:
Վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին: Այս հարցով ԵԽԽՎ-ում հրատապ քննարկում կկազմակերպվի չորեքշաբթի օրը:
Մի շարք պատվիրակներ վիճարկում են ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հարցը: Օրինակ՝ ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության անդամ Մարիա Մեզենցևան հայտարարեց. «Ռուսաստանը շարունակեց բռնաճնշումները և մարդու իրավունքների ոտնահարումները գրավյալ տարածքներում ՝ խախտելով ԵԽԽՎ բազմաթիվ բանաձևեր, մասնավորապես ՝ 1990, 2034, 2063, 2132, որոնցում Վեհաժողովը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված միջազգային իրավունքի կոպիտ խախտումները ՝ կապված Ղրիմի բռնակցման հետ»:
Նա հայտարարեց՝ ինքն ու իր գործընկերներն, այս բոլոր փաստերը հաշվի առնելով, վիճարկում են ԵԽԽՎ-ում Ռուասաստանի պատվիրակության լիազորությունները հարցը: Վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց այս հարցով հրատապ քննարկման անցկացմանը: Այն տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հունվարի 28-ին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ