Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռակա բանավեճ Ռուբեն Ռուբինյանի և ադրբեջանցի պատվիրակի միջև

Հունվար 25,2021 17:08

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ագրեսիա է իրականացվել Հայաստանի և Արցախի նկատմամբ, որը վերածվել է 44-օրյա պատերազմի:

Նա հայտարարեց՝ Արցախի և Հայաստանի դեմ կռվում էին Թուրքիայի կողմից վարձված և Միջին Արևելքից տարածաշրջան բերված վարձկանները, Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ կիրառում էին անթույլատրելի զենքեր: Ռուբեն Ռուբինյանը մտահոգություն հայտնեց, որ այժմ էլ Ադրբեջանը հրաժարվում է կատարել պայմանավորվածությունները:

Նա ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրեց՝ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել հայ գերիներին, և այդ հարցն այժմ ամենակարևորն է: Ռուբեն Ռուբինյանը նաև ԵԽԽՎ պատվիրակներին ահազանգեց՝ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը, և այժմ վտանգված է Արցախի տարածքում էթնիկ հայերի կյանքը:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովն իր ելույթում «սուտ» որակեց Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները: Նա հայտարարեց, թե ցավում է, որ Հայաստանը վերջին 30 տարիների գիծն է շարունակում: Ռաֆայել Հուսեյնովը նաև հայտարարեց, թե իբր Ադրբեջանն ինքն իր ուժերով կարողացել է լուծել այն հարցը, որը միջազգային կազմակերպությունների ուսերին բեռ էր և կարողացել է ազատագրել իր հողերը: Նա նշեց՝ Ադրբեջանն այլևս նախկինը չէ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031