Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի տրվեք այն գայթակղությանը, որն իշխանությունը փաթաթում է ժողովրդի վզին»․ Արման Աբովյան

Հունվար 25,2021 16:58

«Երբ իշխանությունն ընդդիմությանը խնդիր է համարում, դա ամենամեծ գովասանքի խոսքն է։ Իսկ երբ իրարամերժ բաներ են խոսում, հիշեցնեմ, որ մենք խոսելու բան չունենք։ Արդեն ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը պետք է հեռանան»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի տեսակետին, թե ընդդիմությունն իրենից խնդիր է ներկայացնում եւ վերջինիս միակ նպատակը իշխանություն ստանձնելն է՝ ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանը։

Մեկնաբանելով տեղեկությունները, թե «Հայրենիքի փրկության շարժման» ներսում պառակտում կա, նա նշեց․ «Հավատացնում եմ, որ եթե փոփոխություն լինի, առաջինը մեզանից կիմանաք։ Գործընթացները կան, սեւ կատու մի փնտրեք, մանավանդ, որ այն չկա։ Կարեւոր է չտրվել այն գայթակղությանը, որն իշխանությունը փաթաթում է ժողովրդի վզին։ Իրենք փորձում են այս գործընթացը որպես զուտ քաղաքական գործընթաց ներկայացնել։ Սա աբսուրդ է: Երկիր ենք կորցրել եւ կորցնում։ Հազարավոր զոհեր, անտուն մնացածներ, գերիներ․․․ այստեղ փորձել իրավիճակը որպես դասական քաղաքականություն ներկայացնել՝ անընդունելի է։ Փաշինյանի հեռացումն ազգային տեսլական է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031