Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները գտնելու համար պարտավոր ենք լարել մեր միտքը

Հունվար 25,2021 17:03

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերը պետք է լինեն հողատուի հեռացումն իշխանությունից եւ գերիների վերադարձը։

Մնացած օրակարգերն անիմաստ են ու կեղծ՝ լինեն դրանք արտահերթ ընտրություններ, դեսպանների փոփոխություն, խորհրդարանական հանձնաժողովի ստեղծում կամ ԲԴԽ անդամների ընտրություն։

Հետևաբար` բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում:

Մոլորություն է այս հողատու ռեժիմից ազգային ու պետական շահը սպասարկող քայլ ակնկալել։

Ուստի ազգային ներուժը պետք է կենտրոնացնել միմիայն այդ ուղղությամբ։

Ինչպե՞ս։ Ե՞րբ։

Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները գտնելու համար պարտավոր ենք լարել մեր միտքը։

Թե չէ՝ հողատուն «պետրոսին» նախարար նշանակեց, իսկ «պողոսին»՝ դեսպան թեմաները, ինչպես կասեր դասականը՝ «քամի» են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031