Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարող եմ խոսել». Դավիթ Տոնոյանի ուղերձը Նիկոլ Փաշինյանին՝ ըստ Արմեն Աշոտյանի

Հունվար 25,2021 16:35

«Տոնոյան Դավիթը կարող էր հանրային խոսք ասել միայն երկու դեպքում. եթե ուղիղ եթերում ծնկաչոք ներողություն էր խնդրելու ժողովրդից, երեխաներ կորցրած հազարավոր ընտանիքներից եւ երկրորդը՝ ուղիղ եթերում բացահայտելով իր ու դավադիր Նիկոլ Փաշինյանի միջեւ եղած բոլոր գործարքները, երեւույթները, խոսակցությունները, որոնք բերել են պատերազմի եւ պատերազմի ժամանակ պայմանավորել են այս արյունալի արդյունքը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցին:

«Դավիթից ուրիշ ոչ մի բան մեզ հետաքրքիր չէ: Այդ մարդը նաեւ ինչ-որ հաթաթա էլ էր տալիս ժողովրդին, ինչ-որ մելամաղձոտ եւ այլն: Այդ լոլոները որեւէ մեկին պետք չեն: Ոչ բոլորի համար է արցախյան պատերազմն ավարտվել այնպես շահեկանորեն, ինչպես Տոնոյանի համար ավարտվեց. կան մարդիկ, ովքեր հայրենիք ու որդիներ են կորցրել: Երեւի այդպես մեծ-մեծ փրթելու հիմքում այն է, որ ըստ օդում կախված լուրերի, Տոնոյանի համար այս 2,5 տարիներն ու պատերազմը շահեկան են ավարտվել»:

Արմեն Աշոտյանը բնավ պատահական չի համարում այն, որ Դավիթ Տոնոյանը հիմա որոշեց խոսել: Բացատրում է. «Հիշո՞ւմ եք, որ «Պատրոն Դավիթի» նկատմամբ քրեական գործերի թեմա գնաց: Ես կարծում եմ, որ նախկին նախարարը հանրային խոսքով լսեցնում է Նիկոլին, որ ես կամ, եւ եթե «Պատրոն Դավիթի» գործում փորձեք ներառել նաեւ ինձ, ես կսկսեմ խոսել: Սա նաեւ որոշակի նախազգուշացում էր Փաշինյանին, որ ես կարող եմ խոսել»:

Սակայն, Արմեն Աշոտյանը գտնում է, որ Դավիթ Տոնոյանը լավ կլինի բացատրի, թե ինչո՞ւ 70 հազարանոց հայկական բանակում ինքը`Աշոտյանը, միակ զինվորականն էր, որի ձեռքից հեռախոս է առգրավվել նախարարի հրամանով. «Այդ ինչո՞ւ բոլորին կարելի էր առաջնագծից նկարել դիակներ ու «ռակետների պուսկ», իսկ ես, երբ սկսեցի Նիկոլի ու Աննայի մասին ճշմարտությունները գրել, գիշերը եկան ու հեռախոսս առգրավեցին: Ահա, թե ինչով է զբաղվել պաշտպանության նախարարը պատերազմի ժամանակ. հետեւել է, որ ընդդիմադիր գործիչները զրկված լինեն կապի ու արտահայտվելու միջոցներից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031