Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Թուրք լրագրողն անդրադարձել է Աբդուլ Համիդի որդուն բեյրութաբնակ հայի օգնելու դրվագին

Հունվար 25,2021 16:40

Ermenihaber. Թուրքիայում սուլթանության ու խալիֆայության վերացումից հետո, 1924թ․ օսմանյան սուլթանական գերդաստանի բոլոր անդամները աքսորվեցին երկրից։ Աքսորվածների թվում էին նաև պատմության մեջ «կարմիր (արյունարբու) սուլթան» անունով հայտնի Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի (1876-1909թթ․) ընտանիքի անդամները։

Աբդուլ Համիդի ավագ որդին՝ Մեհմեթ Սելիմ էֆենդին Օսմանյան Թուրքիա վերադառնալու մտադրությամբ բնակություն է հաստատում Սիրիայի Հալեպ քաղաքում։ Սակայն  Անկարայի կառավարությունը բողոքի նոտա հղելով Ֆրանսիային, որն այդ ժամանակ վերահսկողություն ուներ Սիրիայում, պահանջում է Սելիմ էֆենդիին վտարել այդ երկրից։

«Türkiye Gazetesi» թերթի թղթակից Էքրեմ Բուղրա Էքինջին, իր սյունակում անդրադարձ է արել Աբդուլ Համիդի ընտանիքի հետագա ճակատագրին, ներկայացնելով նաև սուլթանի ավագ որդու կյանքի մայրամուտին օգնության ձեռք մեկնած հայ մարդու դրվագը, որը բախտորոշիչ  դեր է ունենում նրա համար։

Եվ այդպես, Սիրիայից Բեյրութ տեղափոխվելուց հետո սուլթանի որդին մեծ զրկանքներ է կրում՝ նույնիսկ չկարողանալով վճարել տան վարձը։

Տան սեփականատերը լինելով հայ, մինչև նրա կյանքի վերջ՝ 1937թ․ չի վերցնում տան վարձի գումարը։

Լրագրողը, սակայն չի մանրամասնում բեյրութաբնակ հայի անունը։

Նշենք, որ նույնիսկ ըստ թուրք պատմաբանների, Սելիմ էֆենդիի հոր՝ Աբդուլ Համիդ 2-րդի օրոք Օսմանյան Թուրքիայում կոտորվել է շուրջ 300 հազար հայ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031